09.04.21
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն Իջևանի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանին:
|
Շնորհակալություն հայտնելով Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Ղալումյանին համայնքի ղեկավարման ընթացքում արդյունավետ աշխատանքի համար՝ նախարարը հույս է հայտնել, որ նոր նշանակումների արդյունքում սահմանային մարզի զարգացմամբ էլ ավելի կամրապնդվի Տավուշի մարզի և Իջևան քաղաքի միջև կապը: Նախարարը հաջողություն է մաղթել Արթուր Ճաղարյանին իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու գործում, միաժամանակ հորդորելով աշխատակազմին՝ աջակցել նորանշանակ պաշտոնակատարի գործունեությանը և որպես պետական կառավարման կարևորագույն օղակի ներկայացուցիչներ՝ նպաստել երկրի կայունությանն ու առաջընթացին: Սուրեն Պապիկյանը կարևորել է նաև Իջևան համայնքի խոշորացման գործընթացով պայմանավորված առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունները ...
Մանրամասն |
|
07.04.21
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
|
Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Թող ձեզանից յուրաքանչյուրը կյանքում վայելի մայրական բերկրանք, արժանանա աստվածային մեծարանքի ու մեծ սիրո:Հայ կինը բոլոր ժամանակներում էլ եղել է ընտանիքի հենասյունն ու ազգային լավագույն ավանդույթները կրողը: Իմ խորին համոզմամբ հայ կինը աշխարհի տարբեր ազգերի կանանցից առանձնանում է իր ընտանիքին անսահման նվիրվածությամբ, ազգապահպանության գործընթացում զգալի դերակատարությամբ: Հայ կնոջ մեջ է անթեղված խոհեմությունն ու հոգատարությունը, համբերությունն ու հանդուրժողականությունը: Առանձնահատուկ երախտիքի և խոնարհումի խոսքեր եմ ուզում հղել մեր որդեկուրյս, մեր հերոսածին մայրերին: ...
Մանրամասն |
|
06.04.21
Համայնքապետարանի կողմից ձեռք է բերվել 100 կենսածառ
|
Շրջակա միջավայրի պահպանումը բոլորիս պարտականությունն է, իսկ կանաչ գոտիների ավելացումը` բնությունը վերակենդանացնելու լավագույն միջոցը: Տևական ժամանակ է, ինչ կանաչապատման մեծածավալ աշխատանքներ են կատարվում Իջևանում: Այս անգամ համայնքապետարանի կողմից ձեռք է բերվել 100 կենսածառ, որոնք տեղադրվում են Երևանյան և Արցախյան փողոցների երկայնքով:
|
|
02.04.21
Իջևանի թիվ 1 մանկապարտեզում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ
|
Իջևանի համայնքապետարանի և «ՖԵՐՏԻ» բարեգործական կենտրոն ՀԿ-ի համատեղ ֆինանսավորմամբ՝ Իջևանի թիվ 1 մանկապարտեզում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ: Աշխատանքներն իրականացրել են Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները: Համայնքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզներում նույնպես նախատասվում է արևային ջրատաքացուցիչների տեղադրում:
|
|
31.03.21
Համայնքապետարանը կիրականացնի երեխաների ուղևորափոխադրումը Թումո կենտրոն
|
եթե դուք ընդգրկվել եք Դիլիջանի Թումո կենտրոնի խմբակներ` ուսումնառության համար, ապա կարող եք օգտվել անվճար տրանսպորտային միջոցից: Մեքենան կուղևորվի յուրաքանչյուր երկուշաբթի երեքշաբթի չորեքշաբթի հինգշաբթի ժամը 16:20-ին` Իջևանի համայնքապետարանից:
|
|
31.03.21
Հայտարարություն
|
Հարգելի իջևանցիներ, հայտնում ենք, որ Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցուչության աջակցությամբ և ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համագործակցությամբ ,,Առաքելություն Հայաստան,, ԲՀԿ-ն իրականացնում է ծրագիր, որի նպատակն է ՀՀ-ում բացահայտել ու գրանցել անձը հաստատող փաստաթուղթ չունեցող, քաղաքացիությունը կորցնելու և ապաքաղաքացիության վտանգի տակ գտնվող անձանց: Ծրագրի շրջանակներում տրամադրվում են բազմաթիվ ծառայություններ, այդ թվում՝ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրմանն օժանդակում, ըստ անհրաժեշտության պետական մարմիններում /նաև դատարանում/ ներկայացուցչության ապահովում և այլն: Կարող եք դիմել՝ ...
Մանրամասն |
|
31.03.21
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի ծնողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ շինարարական աշխատանքների պատճառով` Իջևանի թիվ 1 մանկապարտեզը երկու շաբաթով դադարեցնում է գործունեությունը: Հայցում ենք ձեր ներողամտությունը` ստեղծված անհարմարության համար:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |