08.11.2005թ ՀՀ Տավուշի մարզի Գաձաքար համայնքի զեկավարի որոշմամբ ,,Ղ-Տելեկոմ,, /այժմ ,,ՎիվաՍել-ՄՏՍ,,/ ՓԲԸ-ին վարձակալության իրավունքով /50 տարի ժամկետով/ հատկացվել է 200.0քմ հողատածք՝ բջջային հիմնական կայանի կառուցման նպատակով: Կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր, որը ստացել իրավունքի պետական գրանցում /վկայական 00991023/: Հողամասում բջջային կայանը կառուցված է: ՀՀ կառավարության 2005թ. հոկտեմբերի 6-ի N 2417-Ն որոշմամբ նշված հողատարածքը փոխանցվել է Իջևան համայնքին և ընդգրկված է 11-001-00229-0003-01 ծածկագրով հողամասի մեջ, որը համարվում է անտառային նպատակային նշանակության հողամաս: 2006թ նոյեմբերի 30-ի թիվ 1720-Ն որոշմամբ հաստատված Իջևան քաղաքի գլխավոր հատակագծում նույնպես հողամասը նշված է նույն նպատակային նշանակության հողամաս:
Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության համապատասխան փոփոխություն՝ դրա օգտագործմանը համապատասխան, Իջևան համայնքի և ,,ՎիվաՍել-ՄՏՍ,, ՓԲԸ-ի միջև վարձակալության իրավունքի պայմանակգրի վերակնքման նպատակով:
Հաշվի առնելով վերոգրյալը և հողամասի նպատակային նշանակությունը, որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր, իսկ գործառնական նշանակությունը, որպես կապի, փոխելու անհրաժեշտությունը, և ղեկավարի առաջարկությունը՝ ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասի, ,,Քաղաքաշինության մասին,, ՀՀ օրենքի հոդվածի, ՀՀ 2011թ դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 11-րդ կետի պահանջներով, ՀՀ վարչապետի 2009թ դեկտեմբերի 22-ի N 1064-Ն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստի քննարկմանը ներկայացնելու նպատակով, համայնքի ավագանին.
Իջևան համայնքի ավագանին որոշում է
1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքային համայնքի /բնակավայրերի/ գլխավոր հատակագծի փոփոխության նախագծին /գլխավոր հատակագիծ/.
ՀՀ Տավուշի մարզի Գաձաքար համայնքի կողմից 08.11.5005թ ,,Ղ-Տելեկոմ,, /այժմ ,,ՎիվաՍել-ՄՏՍ,,/ ՓԲԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրված /վկայական 00991023/, իսկ այժմ Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող 11-001-00229-0003-01 ծածկագրով հողամասի մի մաս համարվող և բջջային հիմնական կայանով զբաղեցված, 200.0քմ մակերեսով անտառային նպատակային նշանակության հողամասի նպատային նշանակությունը, որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կազմի մեջ փոխադրելուն, իսկ գործառնական նշանակությունը, որպես կապի: