Հաշվի առնելով ՀՀ ԿԱ Քաղաքաշինության պետական կոմիտեի 28.03.2017թ N 06/11.2/1639-17 գրությունը և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 26 դրական եզրակացությունն, ու ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 27-րդ մասով, ,,Քաղաքաշինության մասին,, ՀՀ օրենքի հոդվածով, ՀՀ կառավարության 2011թ դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ, ու համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Իջևան համայնքի ավագանին որոշում է
1. Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքային համայնքի (բնակավայրերի) գլխավոր հատակագծի 0.334 հա մակերեսով հողամասի /11-001-0249-0001 ծածկագրով հողամասի մի մաս/ նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը համաձայն հավելվածի.
Հողամասի նպատակային և գործառնական
նշանակության փոփոխությունը
Հողամասի առկա նպատակային և
գործառնական նշանակությունը
|
Փոփոխությունից հետո հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունը
|
գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողեր
|
Բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության
|
2. Հետագա գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, մասնավորապես ապահովելով՝ ՀՀՇՆ 30-01-2014 ,,Քաղաքաշինություն, քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում,, շինարարական նորմերի պահանջները:
3. ,,Քաղաքաշինության մասին,, ՀՀ օրենքի հոդվածի 30-րդ մասով սահմանված կարգով նշված փոփոխությունն արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1720-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծում սույն որոշումից բխող հետևանքները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: