Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Սոս Վոլոդյայի Հովսեփյանը /15.02.2021թ. մուտքի դիմում թիվ 210/, որ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 25,9քմ մակերեսով հողամասի վրա 1994թ. իր կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 25,9քմ արտաքին մակերեսով ավտոտնակ, որի ներքին մակերեսը կազմում է 22,87քմ, /ծածկագիր 11-001-0015-0001-01/: Ըստ չափագրման տվյալների քաղաքացու կողմից շինությունը կառուցվել է 1994թ., մինչ ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-ն որոշումը և թյուրիմացաբար շինության զբաղեցրած տարածքից 1,03քմ մակերեսով մասը չի ընդգրկվել որոշման մեջ, որպես բնակելի կառուցապատման գործառնական նշանակության տարածք և հետևաբար որպես շինություն չի արտացոլվել կադաստրային քարտեզում և սխալմամբ ընդգրկվել է 11-001-0015-0001-01 ծածկագրով այլ հողեր գործառնական նշանակության տարածքների մեջ, իսկ շինության զբաղեցրած 24,87քմ մակերեսով մասը համայնքին է փոխանցվել, որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս, իսկ շինությունը՝ ավտոտնակ /ծածկագիր 11-001-0015-0001-11/: Ավտոտնակի զբաղեցրած 25,9քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 25,9քմ արտաքին մակերեսով ավտոտնակը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն և 912-Ն որոշումների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Մետաղագործների փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 25,9քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի՝ Սոս Վոլոդյայի Հովսեփյանի կողմից ինքնակամ կառուցված 25,9քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ /ծածկագիր 11-001-0015-0001-01/:
2.Ճանաչել օրինական Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 25,9քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Սոս Վոլոդյայի Հովսեփյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 25,9քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, որի ներքին մակերեսը կազմում է 22,87քմ /ծածկագիր 11-001-0015-0001-01/:
3.Իջևան քաղաքի, Մետաղագործների փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 25,9քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Սոս Վոլոդյայի Հովսեփյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 25,9քմ արտաքին մակերեսով ավտոտնակին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Մետաղագործների փողոց, թիվ 10/92:
4. Իջևան քաղաքի Մետաղագործների փողոց, թիվ 10/92 հասցեում գտնվող 25,9քմ մակերեսով հողամասի 1,03քմ մակերեսով մասը հանել բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության /ծածկագիր 11-001-0015-0001-01/ հողերի շարքից և դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին:
5. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոց, թիվ 10/92 հասցեում գտնվող, քաղաքացի՝ Սոս Վոլոդյայի Հովսեփյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 12-րդ գոտում՝ առաջարկել Իջևան քաղաքի, Մետաղագործների փողոցի, թիվ 10/92 հասցեում գտնվող 25,9քմ մակերեսով հողամասի վրա 25,9քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինարարությունը իրականացրած քաղաքացի՝ Սոս Վոլոդյայի Հովսեփյանին, համաձայն ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի 35-րդ կետի, ուղղակի վաճառքով գնել 25,9քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 2887,5 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 74787 /յոթանասունչորս հազար յոթ հարյուր ութանասունյոթ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 25,9քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ 1673 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 43331 /քառասուներեք հազար երեք հարյուր երեսունմեկ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: