Համայնքի ավագանին նշում է, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի թիվ 101 շենքի թիվ 4 բնակարանը հանդիսանում է համայնքային սեփականություն:
Հիմք ընդունելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ բնակարանի կարգապահ վարձակալ են հանդիսանում Իվան Ռաֆիկի Խեչյանը, Ռաֆիկ Իվանի Խեչյանը, Անուշ Ղահրամանի Խեչյանը, Ռաֆիկ և Դավիթ Իվանի Խեչյանները,որոնք ժամանակին չեն կարողացել սեփականաշնորհել բնակարանը.
Իջևան համայնքի ավագանին որոշում է
1. Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի թիվ 101 շենքի թիվ 4 բնակարանը, որը հանդիսանում է համայնքային սեփականություն, անհատույց օտարել Իվան Ռաֆիկի Խեչյանին, Ռաֆիկ Իվանի Խեչյանին, Անուշ Ղահրամանի Խեչյանին, Ռաֆիկ և Դավիթ Իվանի Խեչյաններին: