Իջևան  համայնքի  ղեկավարին  են  դիմել  քաղաքացիներ  Ներսիկ Աբազյանը և Աննա Կիմի Գևորգյանը,    իրենց  բնակավայրերի  բնակելի  կառուցապատման սեփականության իրավունքով    տրամադրված /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2072635 վկայական/,  Մետաղագործների  խճուղու, թիվ  15  հասցեում  գտնվող  1000,0քմ  մակերեսով  հողամասի արևմտյան մասում գտնվող 200,0քմ մակերեսով մասը, իրենց պատկանող հողամասի հարավային մասում գտնվող 200,0քմ մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի հետ  փոխանակելու    խնդրանքով:  Փոխանակման համար քննարկվող 200,0քմ մակերեսով  հողամասը համապատասխանում է ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի 2-րդ կետի, 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված պահանջներին, չի  հանդիսանում  ՀՀ  ,,Հողային  օրենսգրքի,,  60-րդ  հոդվածով  առաջադրվող  հող,  այդ  թվում  չի  գտնվում  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման  գոտիներում,  չի  առաջացնում  սերվիտուտ,  չի  հակասում  քաղաքաշինական  նորմերին:  Իջևան  համայնքի  ավագանու  քննարկմանն  է  ներկայացվել  վերոհիշյալ  դիմումը  և  առաջարկվել  համաձայն  Հայաստանի  Հանրապետության  ,,Հողային  օրենսգրքի,,  71-րդ  հոդվածի,  այն  է  ,,Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի օտարումը փոխանակության միջոցով,,՝  բավարարել  Ներսիկ Աբազյանի և Աննա Կիմի Գևորգյանի   խնդրանքը:
       Իջևան  համայնքի  ավագանին  քննարկելով  քաղաքացիներ  Ներսիկ Աբազյանի և Աննա Կիմի Գևորգյանի խնդրանքը և  ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության  Հողային  օրենսգրքի  64  հոդվածի  2-րդ  կետի 1-ին, 2-րդ  ենթակետերի և  71-րդ հոդվածի,   ՀՀ  ,,Տեղական  ինքնակառավարման  մասին,,  օրենքի  16  հոդվածի  պահանջներով՝
      1.Տալ  հավանությունհամայնքի  ղեկավարի  առաջարկությանը՝  Իջևան Մետաղագործների  խճուղու, թիվ  15  հասցեում  գտնվող  1000,0քմ  մակերեսով  հողամասի արևմտյան մասում գտնվող 200,0քմ մակերեսով մասը, Ներսիկ Աբազյանին և Աննա Կիմի Գևորգյանին   պատկանող հողամասի հարավային մասում գտնվող 200,0քմ մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի հետ  փոխանակելուն: