Տավուշի մարզ, Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում առանձնացվել է 0.1 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 28.09.2005թ թիվ 1906-Ն որոշուման և Տավուշի մարզի Բերքաբեր համայնքին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի, նշված հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության 11-020-0002-0021 ծածկագրով բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել փոխել առանձնացված 0.1 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ կառավարության 29․12․2005թ․ թիվ 2387-Ն որոշման և ՀՀ կառավարության 28.09.,2005թ թիվ 1906-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Տավուշի մարզի Իջևան համայնքի, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0․1 հա մակերեսով հողամասը դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի շարքին /ծածկագիր 11-020-0002-0021/։
2.Տավուշի մարզի Իջևան համայնքի, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-020-0002-0021/ առանձնացնել 0․1 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
3. Տավուշի մարզի Իջևան համայնքի, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0․1 հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ Իջևան համայնք, գյուղ Բերքաբեր, 2-րդ փողոց, թիվ 33/2 հողամաս:
4.Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: