Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, հասցեում գտնվող համայնքային սեփականություն Բլբուլյան փողոց, թիվ4/3 հանդիսացող 67․8քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Սերգեյ Ամուրիկի Մանուչարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 122․97քմ արտանքին մակերեսով տնտեսական շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 100․36 քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ04042024-11-0061/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 122․97քմ արտաքին մակերեսով ինքնակամ տնտեսական շինությունն, իր զբաղեցրած 67․8քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Սերգեյ Ամուրիկի Մանուչարյանին: Տնտեսական շինության զբաղեցրած 67․8 քմ մակերեսով հողամասը և 122․97քմ մակերեսով տնտեսական շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Սերգեյ Ամուրիկի Մանուչարյանին /10.10.2025թ., դիմում թիվ4028/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ4/3 հասցեում գտնվող 67․8քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 4441,8 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 301154 /երեք հարյուր մեկ հազար հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 122․97քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը՝ 1քմ 3938 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 484256 /չորս հարյուր ութսունչորս հազար երկու հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: