Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1067
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 մայիսի 2024 թվականի N 1067

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՍԼԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՎՈՂ 0.048ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին են դիմել Իջևան համայնքի   բնակիչներ Նաիրա Սրաֆիլի Զուրաբյանը՝ ծնված 10.03.1967թ. և Վարդան Գուրգենի Բլբուլյանը՝ ծնված 10.10.1968թ., որ ըստ 30.12.1991թ. պատգամավորների Իջևան քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի թիվ 14 արձանագրության, Իջևան քաղաք վարչական սահմաններում ձեռք է բերել բնակելի կառուցապատման 0.04հա մակերեսով հողամաս: Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը  կազմում է 0.048հա, ուստի դիմել է օրինական 0.04հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված  0.008հա մակերեսով հողամասի  հողհատկացման հիմքերի վերականգնման  և հասցեավորում տալու խնդրանքով  /ծածկագիր11-001-0144-0030/: Նշված հողամասը համաձայն համաձայն  ՀՀ  կառավարության 30.11.2005թ. թիվ 1720-Ն  որոշման, հողամասը  հանդիսանում է Իջևան քաղաքին փոխանցված   բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0144-0030/ և 0.048հա մակերեսով հողամասի պահպանումը  չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Վերականգնել Նաիրա Սրաֆիլի Զուրաբյանին և Վարդան Գուրգենի Բլբուլյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող  0.048հա մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը,  ըստ հաստատված հատակագծի /ծածկագիր 11-001-0144-0030/:

2. Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող և Նաիրա Սրաֆիլի Զուրաբյանին և Վարդան Գուրգենի Բլբուլյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0.048հա մակերեսով հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Ա.Ասլանյան փողոց 175/15 հողամաս:

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner