Անհրաժեշտություն է առաջացել համայնքի ղեկավարի 18.09.2025թ. թիվ 1147 որոշման մեջ կատարել փոփոխություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Համայնքի ղեկավարի 18.09.2025թ. թիվ 1147 որոշումը կարդալ.
,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻԳՅՈՒՂ ՍԱՐԻԳՅՈՒՂ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 16/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.08ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համայնքի ղեկավարին Է դիմել Գևորգ Թելմանի Հարությունյանը և հայտնել, որ անհրաժեշտություն է առաջացել սեփականության իրավունքով իրեն պատկանող Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Սարիգյուղ 2-րդ փողոց 16/2 հասցեում գտնվող հողամասի /ծածկագիր 11-057-0105-0004/ գործառնական նշանակության փոխելու խնդրանքով: Ըստ որակավորում ունեցող անձի եզրակացության, 11-057-0105-0004 ծածկագրով հողամասի չափագրումից պարզվել է , որ քարտեզում առկա է շենք-շինություն, որն ապամոնտաժվել է և գոյություն չունի և բնակավայրերի բնակելի կառուցապատումից փոխադրել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի շարքին:
Հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ ,,ՀողաՀյին օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի պահանջներով և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.11-057-0105-0004 ծածկագրով 0.08հա մակերեսով հողամասը բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությունից փոխադրել բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման հողերի շարք:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:,,