Այսօր: Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 206
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 07
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, +37442138, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 փետրվարի 2019 թվականի N 07

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ, ԳԱՆԻՆԻ, ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՆՇԱՆՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳԾԱՆՇՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ավագանին նշում է, որ Իջևան համայնքի վարչական տարածքում  երթևեկության անվտանգությունը ապահովելու և խցանումներից խուսափելու համար անհրաժեշտություն է առաջացել Աբովյան, Գանինի, Անկախության  փողոցներում տեղադրել  երթևեկությունը  կարգավորող լրացուցիչ նշաններ,  կատարել գծանշումներ:

Համաձայն ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի  35-րդ հոդվածի  19-րդ կետի, համայնքի ղեկավարի առաջարկությամբ 

  Իջևան համայնքի ավագանին որոշում է

1. Անկախության փողոցի ձախ մասում սկսած մարզպետարանից մինչև Ազատամարտիկների հրապարակ տեղադրել կայանումն արգելվում է  նշան:

2. Աբովյան փողոցի աջ մասում  սկսած շատրվանների հրապարակից մինչև ատամնաբուժարան  տեղադրել  կայանումն արգելվում է  նշան:

3. Գանինի փողոցից մինչև Անկախության փողոց մուտքը թույլատրել միայն դեպի աջ ուղղությամբ և տեղադրել կայանատեղերի համապատասխան նշան:

4. Մարզպետարանի և  Վասիլյան-Մետաղագործներ փողոցների խաչմերուկներում տեղադրել շրձանաձև երթևեկությունը կարգավորող նշաններ և կատարել համապատասխան գծանշումներ:

5.Երթևեկության կարգավորման նշանների տեղադրման և գծանշման աշխատանքների իրականացման համար կազմել նախահաշիվ և կատարել համապատասախան ֆինանսական հատկացում:

 


Կողմ -9

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐՍԵՆ

ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՉԻԲՈՒԽՉՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ ԷՄԻԼ

ՕՀԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՕՐԴԻՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԻՋԵՎԱՆ, ԵՐԵՎԱՆՅԱՆ Փ., Շ 6, 4001
+37442138
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner