Արմեն  Ալբերտի  Բալդրյանին,  իրեն  սեփականության  իրավունքով  պատկանող,  Իջևան  քաղաքի  Բլբուլյան  փողոցի  3/37  հասցեի  0.004հա  մակերեսով  հողամասում  առևտրի  սրահ  կառուցելու  նպատակով,  Իջևանի  քաղաքապետարանի  կողմից  12.08.2011թ  տրամադրվել  է  N22  շինարարության  թույլտվություն:  Սակայն  շինարարական  աշխատանքներն  իրականացվել  են  նախագծային  փաստաթղթերի  շեղումներով  և  ինքնակամ  կերպով  զբաղեցվել  է  համայնքային  սեփականություն  համարվող  բնակավայրերի  նպատակային  նշանակության  և  ընդհանուր  օգտագործման  հողեր   գործառնական  նշանակության  0.00165հա  մակերեսով  հողամաս  /11-001-0111-0001-01  ծածկագրով  հողամասի  մի  մաս/:  Արմեն  Ալբերտի  Բալդրյանին  պատկանող  0.004հա  մակերեսով  և  համայնքային  սեփականության  0.00165հա  հողամասերում  կառուցված  շինությունը  համարվում  է  կոնստրուկտիվ  իրարից  անբաժանելի  մեկ  միասնական  համակարգ:  ՀՀ  կառավարության   2006թ  նոյեմբերի  30-ի  թիվ 1720-Ն  որոշմամբ  հաստատված  Իջևան  քաղաքի  գլխավոր  հատակագծում  նույնպես  ինքնակամ  շինությունով  զբաղեցված  0.00165հա  մակերեսով  հողամասը  նշված  է  նույն  նպատակային  և  գործառնական  նշանակության  հողամաս:  Հետևաբար  ինքնակամ  շինության  օրինականացումը  և  իրավունքի  պետական  գրանցումը  կարող  է  կատարվել  ՀՀ  <<Քաղաքացիական  օրենսգրքի>>  188-րդ  հոդվածի  և  ՀՀ  կառավարության  18.05.2006թ  N912-Ն  որոշման  սահմանված  կարգով  և  միայն  հողամասի  գործառնական  նշանակության  փոփոխությունից  հետո:  
        Հաշվի  առնելով  վերոգրյալը,  իրավունքի  պետական գրանցում  կատարելու   նպատակով  համայնքի  ղեկավարի  առաջարկությունը,  ղեկավարվելով  <<Տեղական  ինքնակառավարման  մասին>>  ՀՀ  օրենքի  16-րդ  հոդվածի  27-րդ  մասի,  <<Քաղաքաշինության  մասին>>  ՀՀ  օրենքի    հոդվածի,  ՀՀ  2011թ  դեկտեմբերի  29-ի  N1920-Ն  որոշման  24-րդ  կետի  3-րդ  և  4-րդ  ենթակետերի  պահանջներով,  ՀՀ  վարչապետի  2009թ  դեկտեմբերի  22-ի  N1064-Ն  որոշմամբ  ստեղծված  միջգերատեսչական  հանձնաժողովի  նիստի  քննարկմանը  ներկայացնելու  նպատակով.
Իջևան համայնքի ավագանին որոշում է.    
1.       Տալ  համաձայնություն  ՀՀ  Տավուշի  մարզի  Իջևան  քաղաքային  համայնքի  /բնակավայրերի/  գլխավոր  հատակագծի  փոփոխության  նախագծին  /գլխավոր  հատակագիծ/.
    Իջևան  քաղաքի  Բլբուլյան  փողոցի  3/37  հասցեի  0.004հա  /40.0քմ/  մակերեսով  հողամասին  կից՝   համայնքային  սեփականություն  համարվող  բնակավայրերի  նպատակային  նշանակության  0.00165հա  /16.5քմ/  մակերեսով  հողամասի  /11-001-0111-0001-01  ծածկագրով  հողամասի  մի  մաս/   գործառնական  նշանակությունը  ընդհանուր  օգտագործման  հողերից  կազմից  հանելու  և  հասարակական  կառուցապատման  գործառնական  նշանակության  հողամասերի  կազմի  մեջ  փոխադրելուն: