Իջևան համայնքի ղեկավարին է դիմել Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան համայնքի բնակիչներ՝ Շուրա Մեխակի Կուռեխյանը և Էդիտա Արամայիսի Պետրոսյանը /դիմում թիվ2915, 25.07.2025թ./, Իջևան համայնք, ք. Իջևան, Բլբուլյան փողոցի, թիվ85/74 հասցեում գտնվող ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության 19․8 քմ մակերեսով հողամասը, ավտոտնակ կառուցելու նպատակով՝ կառուցապատման իրավունքով, իրենց հատկացնելու խնդրանքով /վկայական թիվ26092025-11-0004/:
Հաշվի առնելով քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և այն հանգամանքը, որ տարածքը գտնվում է ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված տարածքում և ղեկավարվելով ՀՀ ,, Հողային օրենսգրքի,, թիվ 481 հոդվածի և ՀՀ կառավարության 08.05.2003թ. թիվ 714-Ն որոշման ,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի,, թիվ 44-րդ կետի ժ/ ենթակետի և թիվ 46-րդ կետի բ/ ենթակետի դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան համայնքի բնակիչներ՝ Շուրա Մեխակի Կուռեխյանին և Էդիտա Արամայիսի Պետրոսյանին, ավտոտնակ կառուցելու նպատակով, Իջևան համայնք, ք. Իջևան, Բլբուլյան փողոցի, թիվ85/74 հասցեում, 50 /հիսուն/ տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով, տարեկան 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ իրավունքի վճարի չափով հատկացնել 19․8 քմ մակերեսով հողամաս՝ համաձայն տրվող հատակագծի /ծածկագիր 11-001-0111-0053/: