,,Հողային օրենսգրքի” 76 հոդվածի համաձայն, համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասերը օգտագործման են տրամադրում /վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով/ համայնքի ղեկավարները` մրցութային կամ ուղղակի կարգով: Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, օգտագործման տրամադրվող հողամասերի վարձավճարի չափերը և պայմանները հաստատում է համայնքի ավագանին:
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 04.06.2020թվականի թիվ1023-Ն որոշմամբ. Իջևան համայնքի ավագանին որոշում է
Համայնքի վարչական սահմաններում գտնվող, օգտագործման տրամադրվող /վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով/ հողամասերի մեկնարկային տարեկան վարձավճար սահմանել՝ տարածագնահատման 10-րդ գոտում 1 քմ մակերեսով հողամասերի համար՝ 70 ՀՀ դրամ, տարածագնահատման 11-րդ գոտում 1 քմ մակերեսով հողամասերի համար՝ 45 ՀՀ դրամ, տարածագնահատման 12-րդ գոտում 1 քմ մակերեսով հողամասերի համար՝ 30 ՀՀ դրամ: |