Այսօր: Կիրակի, 18 Ապրիլի 2021թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 31
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 31


Զեկ. ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ

ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՄՇՏԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևանի  քաղաքապետարան  է  դիմել  ՀՀ  Քննչական  կոմիտեի  դեպարտամենտ  պետական  կառավարչական  հիմնարկը,  Իջևան  քաղաքի  Ա.  Մելիքբեկյան  փողոցի  թիվ  5  հասցեի  հարակից  տարածքում  հողատարածք  տրամադրելու  խնդրանքով՝  դեպի  նշված  հասցեի  շինության  2-րդ  հարկում  գտնվող  և  հիմնարկին  պատկանող  տարածք,  մուտքի  առանձին  արտաքին  աստիճաններ  կառուցելու  նպատակով:

      Իջևանի  քաղաքապետը   Իջևան  համայնքի  ավագանու  քննարկմանն  է  ներկայացրել  վերոհիշյալ  դիմումը  և  առաջարկել,  այդ  նպատակով,  համաձայն   ՀՀ  «Հողային  օրենսգրքի»  75  հոդվածի  1-ին  կետի  1-ին  մասի,  Ա.  Մելիքբեկյան  փողոցի  53.56  քմ.  մակերեսով  հողամասը  անհատուց  մշտական  օգտագործման  իրավուքով  տրամադրել ՀՀ  Քննչական  կոմիտեի  դեպարտամենտ  պետական  կառավարչական  հիմնարկին: 

       Իջևան  համայնքի  ավագանին  քննարկելով  վերը  նշվածը  և  ղեկավարվելով  ՀՀ  «Հողային  օրենսգրքի»  75  հոդվածի  1-ին  կետի  1-ին  մասի  և  «Տեղական  ինքնակառավարման  մասին» ՀՀ  օրենքի  16  հոդվածի  20-րդ  պահանջներով՝ 

Իջևան համայնքի ավագանին որոշում է.

     Տալ  հավանություն  Իջևանի  քաղաքապետի   առաջարկությանը՝  Իջևան  քաղաքի  Ա.  Մելիքբեկյան  փողոցի  թիվ  5  հասցեի  հարակից  53.56  քմ.  մակերեսով  հողամասը  անհատուց  մշտական  օգտագործման  իրավուքով  տրամադրել  ՀՀ  Քննչական  կոմիտեի  դեպարտամենտ  պետական  կառավարչական  հիմնարկին՝  դեպի  նշված  հասցեի  շինության  2-րդ  հարկում  գտնվող  և  հիմնարկին  պատկանող  տարածք,  մուտքի  առանձին  արտաքին  աստիճաններ  կառուցելու  նպատակով: 

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6

(0263)42138

ijevancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner