Այսօր: Կիրակի, 18 Ապրիլի 2021թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 17
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 17


Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

9. ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ԷԴՎԱՐԴ ԱՎԱԳՅԱՆԻ ՄԻՋԵՎ 1350,0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ավագանին նշում է, որ Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Էդվարդ Սամսոնի Ավագյանը, որ դեռևս 2005թ. մարտի 16-ին մասնակցել է Գանձաքարի գյուղապետարանի կողմից անցկացված համայնքային սեփականություն հանդիսացող 1350,0քմ մակերեսով հողամասի վարձակալության իրավունքով տրամադրելու մրցույթին և ճանաչվել հաղթող: Գանձաքարի համայնքի ղեկավարի 2005թ. մարտի 16-ի թիվ 72  որոշմամբ ՝ գյուղատնտեսական նշանակության հողերից 1350,0քմ մակերեսով վարելահող վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով, տարեկան 7500 ՀՀ դրամ վարձավճարով հատկացվել է իրեն, սակայն Գանձաքար համայնքի և իր միջև հողհատկացման պայմանագիր չի կնքվել և պետական գրանցում սահմանված ժամկետում չի իրականացվել, քանի որ նշված հողամասը  ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշմամբ  փոխանցվել է Իջևան համայնքին, ուստի դիմել է հիմք ընդունելով Գանձաքար համայնքի ավագանու 2005թ. հունվարի 20-ի թիվ 3 նիստի որոշման քաղվածքը, հողամասը մրցույթով վարձակալության տալու մասին 2005թ. մարտի 16-ի արձանագրությունները, Գանձաքարի   գյուղապետի 2005թ. մարտի 16-ի թիվ72 որոշումը, իր և որպես նշված հողամասի իրավահաջորդ սեփականատեր՝ Իջևան համայնքի միջև 1350,0քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության  հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի պայմանագիր կնքելու խնդրանքով:

Հաշվի առնելով Գանձաքարի գյուղապետի կողմից  27.02.2014թ տրված տեղեկանքը այն մասին, որ Գանձաքար համայնքի կողմից մրցութային կարգով վերոնշյալ հողամասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ 2005թ մարտի 16-ին կազմված փաստաթղթերը և համայնքի ղեկավարի 2005թ մարտի 16-ի թիվ 72 որոշումը համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի կողմից երբևէ անվավեր չեն ճանաչվել, դրանք չեն վերացվել, փաստացի մնացել են ուժի մեջ.

1. Հիմք ընդունելով Գանձաքար համայնքի ավագանու 2005թ. հունվարի 20-ի թիվ 3 նիստի որոշման քաղվածքը, հողամասը մրցույթով վարձակալության տալու մասին 2005թ. մարտի 16-ի արձանագրությունները, Գանձաքարի   գյուղապետի 2005թ. մարտի 16-ի թիվ 72 որոշումը և այն հանգամանքը, որ նշված հողամասը  ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշմամբ  փոխանցվել է Իջևան համայնքին, տալ համամաձայնություն Իջևան համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Իջևան քաղաքի հյուսիսային մասում գտնվող 1350,0քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ , 16 տարի ժամկետով, տարեկան 7500 /յոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով՝ Իջևան համայնքի և քաղաքացի Էդվարդ Սամսոնի Ավագյանի միջև վարձակալության իրավունքի պայմանագիր կնքելուն:

 

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6

(0263)42138

ijevancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner