Այսօր: Կիրակի, 18 Ապրիլի 2021թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 37
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 37


Զեկ. ԱՐԱՐԱՏ ՊԱՐՈՆՅԱՆ

Մ-4 ԵՐԵՎԱՆ-ՍԵՎԱՆ-ԻՋԵՎԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ավագանին նշում է, որ Տավուշի  մարզպետարանը 06.05.2019թ թիվ 01/02582-2019  գրությամբ առաջարկել է համայնքի ավագանու  նիստում քննարկել  Մ-4 Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի Իջևան համայնքի շուկայի  հատվածում երթևեկության կարգավորման առաջարկությունների փաթեթը /կցվում է/:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական  տեխնոլոգիաների  նախարարությունը ներկայացրել է ՀՀ ոստիկանության  ,,Ճանապարհային ոստիկանություն,, ծառայության  եզրակացությունը, որի համաձայն առաջարկվում է  միջպետական ճանապարհի վերոնշյալ հատվածում երթևեկությունը կազմակերպել ,,առաջարկ-2,, սխեմայով:

Քննարկելով առաջարկների փաթեթը և ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի  35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով

1.Մ-4 Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի Իջևան համայնքի շուկայի հատվածում երթևեկության կարգավորման առաջարկությունների փաթեթը ներկայացնել հանրային քննարկման՝ լավագույն տարբերակը որոշելու համար: Հանրային քննարկումների արդյունքում փաթեթում չընդգրկված այլ տարբերակ առաջարկելու դեպքում դիմել լիազոր մարմնին այն համաձայնեցնելու համար:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6

(0263)42138

ijevancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner