Այսօր: Կիրակի, 18 Ապրիլի 2021թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 28
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 28


Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ /ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ/ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Արդշինբանկ>>  ՓԲԸ-ի  կողմից՝  Իջևան  քաղաքի  Աբովյան  փողոցի  10  հասցեի  շինությանը  կից,  բանկի  երկրորդ  և  երրորդ  հարկերի  սպասարկման  նպատակով  կառուցված  աստիճանավանդակի  մասը  ինքնակամ  կերպով  կառուցվել  է  համայնքային  սեփականություն  համարվող  6.09քմ  մակերեսով  բնակավայրերի  նպատակային  և  ընդհանուր  օգտագործման  հողեր  գործառնական  նշանակության  հողամասի  վրա  /11-001-0124-0001-01  ծածկագիրով  հողամասի  մի  մաս/:  ՀՀ  կառավարության   2006թ  նոյեմբերի  30-ի  թիվ 1720-Ն  որոշմամբ  հաստատված  Իջևան  քաղաքի  գլխավոր  հատակագծում  նույնպես  հողամասը  նշված  է  նույն  նպատակային  և  գործառնական  նշանակության  հողամաս: Ինքնակամ  կառուցված  աստիճանավանդակի  մի  մասի  օրինականացման  գործառույթների  իրականացման  նպատակով,  ղեկավարվելով  ՀՀ  կառավարության  2011թ  դեկտեմբերի  29-ի  N 1920-Ն  որոշման  24-րդ  կետի  3-րդ  և  4-րդ  ենթակետերի  պահանջներով,  Իջևան  համայնքը  դիմել  է  ՀՀ  ԿԱ  Քաղաքաշինության  պետական  կոմիտե՝  նշված  բնակավայրերի  նպատակային  նշանակության  հողամասի  գործառնական  նշանակությունը  ընդհանուր  օգտագործման  հողերից  հասարակական  կառուցապատման  գործառնական  նշանակության  փոփոխելու  համար,  ինչը  չի  առարկվել   վերջինիս  կողմից: 

        Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  հիմք  ընդունելով  ՀՀ  ԿԱ  Քաղաքաշինության  պետական  կոմիտեի  05.06.2018թ N06/11.2/2610-18  գրությունը  ու  ղեկավարվելով    <<Տեղական  ինքնակառավարման  մասին>>  ՀՀ  օրենքի  18-րդ  հոդվածի  29-րդ  մասի,  ,,Քաղաքաշինության  մասին,,  ՀՀ  օրենքի    հոդվածով,  ՀՀ  կառավարության  2011թ  դեկտեմբերի  29-ի  N 1920-Ն  որոշմամբ,  ու  համայնքի  ղեկավարի  առաջարկությունը.

      Իջևան  համայնքի  ավագանին  որոշում  է

      1.   Հաստատել  ՀՀ  Տավուշի  մարզի  Իջևան  քաղաքային  համայնքի  (բնակավայրերի)  գլխավոր  հատակագծի,  Իջևան  քաղաքի  Աբովյան  փողոցի  10  հասցեի  շինությանը  կից,  աստիճանավանդակի  մի  մասով  զբաղեցված,  բնակավայրերի  նպատակային  նշանակության  0.000609 հա  /6.09քմ/  մակերեսով  հողամասի  /11-001-0124-0001-01  ծածկագրով  հողամասի  մի  մաս/  գործառնական  նշանակությունը  ընդհանուր  օգտագործման  հողերից  հասարակական  կառուցապատման  գործառնական  նշանակության  փոխադրելուն:
      2. Հողամասի  վրա  ինքնակամ  կառուցված  աստիճանավանդակի  հետագա  գործառույթներն  իրականացնել  ՀՀ  օրենսդրության  և  նորմատիվատեխնիկական  փաստաթղթերի  պահանջներին  համապատասխան:
      3. ,,Քաղաքաշինության  մասին,,  ՀՀ  օրենքի 
  հոդվածի  30-րդ  մասով  սահմանված  կարգով  նշված  փոփոխությունն  արտացոլել  համայնքի  ընթացիկ  քաղաքաշինական  քարտեզում  և  ՀՀ  օրենսդրությամբ  սահմանված  կարգով  ապահովել  ՀՀ  կառավարության     2006  թվականի  նոյեմբերի  30-ի  N 1720-Ն  որոշմամբ  հաստատված  գլխավոր  հատակագծում  սույն  որոշումից  բխող  հետևանքները:
      4.   Սույն  որոշումն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական  հրապարակման  օրվան  հաջորդող  օրվանից: 

 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6

(0263)42138

ijevancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner