Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 145
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 օգոստոսի 2020 թ.

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԵՏԱՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 06.10.2005Թ. ԹԻՎ 2417-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ 11-001-0267-0001-01 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՅԼ ՀՈՂԵՐ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՑ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 330,0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Քաղաքաշինական նպատակներով   Իջևան  քաղաքի Մետաղագործների փողոցում բնակելի կառուցապատման նպատակով առանձնացվել է 330,0քմ մակերեսով հողամաս:  Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին  փոխանցված  բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0267-0001-01/:                                                                                                                      

Անհրաժեշտություն է առաջացել բնակելի կառուցապատման նպատակով նշված հողամասից առանձնացնել 330,0քմ մակերեսով մաս, փոխել հողամասի գործառնական նշանակությունը  տալ հասցեավորում:

    Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2005թ.  դեկտեմբերի  29-ի  թիվ  2387-Ն  որոշման  պահանջներով՝ 

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

 

1.ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշմամբ,  Իջևան համայնքին  փոխանցված՝ բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-001-0267-0001-01/, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում, բնակելի կառուցապատման նպատակով առանձնացնել  330,0քմ մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:                           

 2.Իջևան  քաղաքի Մետաղագործների փողոցում բնակելի կառուցապատման նպատակով առանձնացված  330,0քմ մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0267-0001-01/   տալ  հետևյալ  հասցեավորումը՝

Տավուշի  մարզ,  քաղաք  Իջևան Մետաղագործների  փողոց, թիվ 102/12:

3. Իջևան  քաղաքի   Մետաղագործների  փողոցի, թիվ 102/12  հասցեում գտնվող 330,0քմ մակերեսով հողամասը հանել  բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողերի շարքից և դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին /ծածկագիր 11-001-0267-0001-01/:                          

  4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:

     


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արամ Մելիքսեթյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner