Այսօր: Երկուշաբթի, 6 Ապրիլի 2020թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 57
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 57


Զեկ. ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ

ՌԵՅՄԸՆԴ ՀԱՐԹՈՒՆՅԱՆԻՆ, ԱՆԻ ՀԱՐԹՈՒՆՅԱՆԻՆ, ԳՐԻՇԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ և ՍՈՆԻԿ ԱՐԹՈՒՆՅԱՆԻՆ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համայնքի ավագանին նշում է, որ Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով 197 մլն. 820,8 հազ. ՀՀ դրամ ներդրմամբ կառուցվել է Իջևանի թիվ 8 մանկապարտեզի 120 տեղանոց նոր մասնաշենք, որի կառուցման համար նշանակալի ֆինանսական ներդրումներ են կատարել ամերիկահայ բարերարներ Ռեյմընդ Հարթունյանը, Անի Հարթունյանը, Գրիշա Սուքիասյանը և Սոնիկ Արթունյանը:

Նկատի ունենալով, որ նորակառույց, ժամանակակից հարմարություններ ունեցող մանկապարտեզը տասնամյակներ շարունակ ծառայելու է համայնքի նախադպրոցական հասակի հարյուրավոր երեխաների խնամքով ու դաստիարակությամբ, ղեկավարվելով ՀՀ « Տեղական ինքնակառավարման մասին » օրենքի 18-րդ հոդվածի 26-րդ կետով.

Իջևան համայնքի ավագանին որոշում է

Ամերիկահայ բարերարներ Ռեյմընդ Հարթունյանին, Անի Հարթունյանին, Գրիշա Սուքիասյանին և Սոնիկ Արթունյանին շնորհել ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքային համայնքի պատվավոր քաղաքացու կոչում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner