Այսօր: Կիրակի, 18 Ապրիլի 2021թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 62
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 62


Զեկ. ՎԱՐԱԶԴԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

2.ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2018Թ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

,,Տեղական  ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 19-րդ կետի, 37-րդ հոդվածի և 60-րդ հոդվածի պահանջներով   

Իջևան համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը:

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

1.Բնակելի ֆոնդի բնակվարձ և սեփականաշնորհված բնակարանների սպասարկման վարձ 1 քմ ընդհանուր մակերեսի համար՝ ամսական ա/ չսեփականաշնորհված բնակելի ֆոնդ՝ 15 դրամ բ/ սեփականաշնորհված բնակելի ֆոնդ՝ 10 դրամ:

2. Սեփականաշնորհված ոչ բնակելի տարածքների և այլ նպատակներով օգտագործվող բնակարանների ընդհանուր մակերեսի 1 քմ համար ամսական՝ 25 դրամ:

3. Բազմաբնակարան շենքերի համար պարտադիր իրականացման են ենթակա հետևյալ միջոցառումները և աշխատանքները՝

ա/ կենցաղային և կոշտ թափոնների հեռացում՝ առնվազն 3 օրը մեկ անգամ.

բ/ ընդհանուր օգտագործման տարածքների աղբամուղի ու աղբահավաք խցերի դեզինֆեկցիա /պայքար միջատների դեմ/ և դեռատիզացիայի /պայքար կրծողների դեմ/ իրականացում՝ առնվազն 3 ամիսը մեկ անգամ.

գ/ ընդհանուր օգտագործման և շենքի շինության սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանող տարածքների սանիտարական մաքրում՝ առնվազն 2 օրը մեկ անգամ

դ/ վերանորոգման աշխատանքների իրականացում, որոնց չիրականացումը կարող է կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին: Վերանորոգված աշխատանքների իրականացման ժամկետները որոշվում են շենքի ընդհանուր օգտագործման գույքի տեխնիկական վիճակի տեսողական զննման,անհրաժեշտության դեպքում՝ մասնագիտական կազմակերպությունների կողմից տրված եզրակացությունների հիման վրա: Ընդ որում, վթարային բնույթի այն վնասվածքներն ու անսարքությունները,որոնք կարող են ուղղակի վտանգ ներկայացնել, անհապաղ պետք է վերացվեն: Ուղղակի վտանգի փաստը պետք է հաստատվի տվյալ բնագավառում պետական լիազորված մարմնի կողմից.

ե/ բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունները կատարվում են պարբերաբար, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ:

4. Բնակելի ֆոնդի շենքերի ոչ բնակելի տարածքների վարձավճարները սահմանել տարեկան 1 քմ ընդհանուր մակերեսի համար ա/ առևտրական կազմակերպություններ՝ 1200 դրամ բ/ հասարակական և արտադրական կազմակերպություններ՝ 1200 դրամ գ/ բյուջետային կազմակերպություններ՝ 840 դրամ

5. Համայնքի կողմից տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող աղբահանության ծառայության դիմաց գանձվող ամսական վարձավճարներ սահմանել՝

ա/ կրպակներ և մթերային խանութներ մինչև 10քմ առևտրային մակերես 500 դրամ 10-20 քմ 1000 դրամ 20-40 քմ 2000 դրամ 40-70 քմ 3000 դրամ 70-100 քմ 4000 դրամ 100 քմ-ից ավելի 5000 դրամ

բ/ հագուստի խանութներ մինչև 30 քմ առևտրային մակերես 1000 դրամ 30-50 քմ 2000 դրամ 50-80 քմ 3000 դրամ 80-100 քմ 4000 դրամ 100 քմ-ից ավելի 5000 դրամ

գ/ կենցաղային, տնտեսական և արդյունաբերական ապրանքների խանութներ մինչև 50քմ առևտրային մակերես 3000 դրամ 50-100քմ 4000 դրամ 100քմ-ից ավելի 5000 դրամ

դ/ ավտոտեխսպասարկման կայաններ մինչև 20քմ 1000 դրամ 20-40քմ 2000 դրամ 40 քմ-ից ավելի 3000 դրամ

ե/ բենզալիցքավորման կայաններ 1-2 լիցքավորման սարք 2000 դրամ 3 և ավելի լիցքավորման սարք 3000 դրամ

զ/ վարսավիրանոցներ, գեղեցկության սրահներ մինչև 20 քմ մակերես 1000 դրամ 20-50 քմ 2000 դրամ 50քմ և ավելի 3000 դրամ

է/ հանրային սննդի օբյեկտներ /ռեստորաններ, ճաշարաններ/ մինչև 50 քմ մակերես 3000 դրամ 50-100 քմ 5000 դրամ 100 քմ-ից ավելի 8000 դրամ էա/ սրճարաններ մինչև 10 սեղան 3000 դրամ 10-15 սեղան 5000 դրամ 15 և ավելի սեղան 8000 դրամ

ը/ դեղատներ մինչև 50 քմ մակերես 3000 դրամ 50 քմ-ից ավելի 4000 դրամ

թ/ գրասենյակներ, օֆիսներ մինչև 40 քմ 1000 դրամ 40-60 քմ 2000 դրամ 60-80 քմ 3000 դրամ 80-150 քմ 5000 դրամ 150 քմ և ավելի 12000 դրամ

ժ/ բուժհիմնարկներ, հիվանդանոցներ և կլինիկաներ մինչև 50 մահճակալ 8000 դրամ 50-100 մահճակալ 10000 դրամ 100-ից ավելի 12000 դրամ

ժա/ ատամնաբուժարաններ միչև 2 սպասաարկման աթոռ 2000 դրամ 2-4 սպասարկման աթոռ 3000 դրամ 4 և ավելի սպասարկման աթոռ 4000 դրամ

ի/ հանրակրթական դպրոցներ, վարժարաններ, մարզադպրոցներ, երաժշտական դպրոցներ 1 անձի համար 20 դրամ

լ/ նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ 1 անձի համար 40 դրամ

խ/ համալսարաններ, քոլեջներ, ինստիտուտներ՝ 1 անձի համար 30 դրամ

ծ/ հյուրանոցներ մինչև 10 սենյակ /համար/ 3000դրամ 10-30 սենյակ /համար/ 5000 դրամ 30 և ավելի սենյակ /համար/ 8000 դրամ

կ/ բանկեր մինչև 50 քմ մակերես 3000 դրամ 50-100 քմ 4000 դրամ 100-200 քմ 5000 դրամ 200 քմ և ավելի 8000 դրամ

հ/թանգարաններ, պատկերասրահներ, ցուցահանդեսներ 2000 դրամ

ձ/բնակչության կեցաղսպասարկման ծառայություններ /արհեստանոցներ, լուսանկարչական, համակարգչային և ինտերնետ ծառայություւներ/ միչև 20 քմ մակերես 1000 դրամ 20-50 քմ 2000 դրամ 50-80 քմ 3000 դրամ 80 քմ-ից ավելի 5000 դրամ

ղ/ ծաղկի վաճառքի խանութներ և սրահներ մինչև 20 քմ մակերես 1000 դրամ 20-50 քմ 2000 դրամ 50 քմ-ից ավելի 3000 դրամ ճ/ առևտրի ժամանակավոր և շարժական կետեր 1000 դրամ

6. ,,Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոց’’ ՀՈԱԿ և ,,Ավանդույթ’’ ՀՈԱԿ սովորողների ուսման վճար սահմանել ամսական

ա/ 1-7 դասարանների համար ներառյալ 5000դրամ Նույն ընտանիքի 2-րդ և ավելի երեխաների համար 2500-ական դրամ բ/ 8-10 դասարանների համար ներառյալ 5000դրամ

7. Մանկապարտեզ հաճախող երեխաների սպասարկման վճար սահմանել ամսական 5000դրամ

8. Արվեստի դպրոց հաճախող սովորողների ուսման ա/ պարարվեստի բաժնի վճարը սահմանել ամսական 5000դրամ Նույն ընտանիքի 2-րդ և ավելի երեխաների համար 2500-ական դրամ բ/ գեղարվեստի բաժնի վճարը` 3000 դրամ

9. Կենցաղային աղբի տեղափոխման վճար սահմանել՝ ա/ բնակչությունից 1 շնչի հաշվով ամսական 100 դրամ բ/ կազմակերպություններից աղբի տեղափոխման վճար սահմանել՝ 1 խմ համար 3000 դրամ

10. Մշակույթի տան դահլիճի վարձակալման վճար սահմանել 1 ժամվա համար 20000 դրամ

 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԱԶԴԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6

(0263)42138

ijevancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner