Այսօր: Կիրակի, 18 Ապրիլի 2021թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 04
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 04


Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ /ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ/ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով ՀՀ Քաղաքաշինության նախարարության 10.01.2017թ N 06/11.2/20-17 գրությունը և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 122 դրական եզրակացությունն, ու ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 27-րդ մասով, ,,Քաղաքաշինության մասին,, ՀՀ օրենքի 〖14〗^3 հոդվածով, ՀՀ կառավարության 2011թ դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ, ու համայնքի ղեկավարի առաջարկությունը.

Իջևան  համայնքի  ավագանին  որոշում  է

      1.   Հաստատել  ՀՀ  Տավուշի  մարզի  Իջևան  քաղաքային  համայնքի  (բնակավայրերի)  գլխավոր  հատակագծի  8.5հա  մակերեսով  հողամասի  /11-001-0181-0031 ծածկագրով  հողամասի  մի  մաս/  նպատակային  և  գործառնական  նշանակության  փոփոխությունը համաձայն  հավելվածի.

Հողամասի  նպատակային  և  գործառնական 

նշանակության  փոփոխությունը

Հողամասի  առկա  նպատակային  և

 գործառնական  նշանակությունը

Փոփոխությունից  հետո  հողամասերի  նպատակային  և  գործառնական  նշանակությունը

անտառային  նպատակային  նշանակության  այլ  հողեր

գյուղատնտեսական  նպատակային  նշանակության, 

վարելահող  գործառնական  նշանակության

      2. ,,Քաղաքաշինության  մասին,,  ՀՀ  օրենքի    հոդվածի  30-րդ  մասով  սահմանված  կարգով  նշված  փոփոխությունն  արտացոլել  համայնքի  ընթացիկ  քաղաքաշինական  քարտեզում  և  ՀՀ  օրենսդրությամբ  սահմանված  կարգով  ապահովել  ՀՀ  կառավարության     2006  թվականի  նոյեմբերի  30-ի  N 1720-Ն  որոշմամբ  հաստատված  գլխավոր  հատակագծում  սույն  որոշումից  բխող  հետևանքները:

      3.   Սույն  որոշումն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական  հրապարակման  օրվան  հաջորդող  օրվանից:  

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6

(0263)42138

ijevancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner