Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 32
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևանի  քաղաքապետարան  է  դիմել  ՀՀ  պաշտպանության նախարարությունը,  Իջևան  քաղաքի  Բլբուլյան  փողոցի  թիվ 103  հասցեի  հարակից  տարածքում  հողատարածք  տրամադրելու խնդրանքով՝ բազմաբնակարան բնակելի շենք  կառուցելու  նպատակով:

      Իջևանի  քաղաքապետը   Իջևան  համայնքի  ավագանու  քննարկմանն  է  ներկայացրել  վերոհիշյալ  դիմումը  և  առաջարկել,  այդ  նպատակով,  համաձայն   ՀՀ  «Քաղաքացիական  օրենսգրքի»  605  հոդվածի,  Բլբուլյան  փողոցի թիվ109 հասցեում 1134.1 քմ.  մակերես  հողամասով 349.88քմ արտաքին մակերեսով երկաթբետոնե հիմքերը նվիրաբերության կարգով  տրամադրել ՀՀ  պաշտպանության նախարարությանը: 

       Իջևան  համայնքի  ավագանին  քննարկելով  վերը  նշվածը  և  ղեկավարվելով  ՀՀ     «Քաղաքացիական  օրենսգրքի» 605  հոդվածի  և  «Տեղական  ինքնակառավարման  մասին»  ՀՀ  օրենքի  16  հոդվածի  20-րդ  պահանջներով՝ 

Իջևան համայնքի ավագանին որոշում է.

    Տալ  հավանություն  Իջևանի  քաղաքապետի   առաջարկությանը՝  Իջևան  քաղաքի  Բլբուլյան  փողոցի թիվ109 հասցեում 1134.1 քմ.  մակերես  հողամասով 349.88քմ արտաքին մակերեսով երկաթբետոնե հիմքերը  նվիրաբերության կարգով   տրամադրել  ՀՀ  պաշտպանության նախարարությանը՝  բազմաբնակարան բնակելի շենք  կառուցելու  նպատակով: 

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner