Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 193
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 փետրվարի 2020 թ.

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 20/18 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 52.8ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԱՐԹՈՒՐ ՄԻՇԱՅԻ ՄԱՏԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 52.8ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցի, թիվ20/18 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 52.8քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Արթուր Միշայի Մատինյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 52.8քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 44.8քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ 14022020-11-0033/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 52.8քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունը, իր զբաղեցրած 52.8քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Արթուր Միշայի Մատինյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 52.8քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 52.8քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Արթուր Միշայի Մատինյանին գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Իջևան քաղաքի, Նալբանդյան փողոցի, թիվ20/18 հասցեում գտնվող 52,8քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 1242 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 65578/վաթսունհինգ հազար հինգ հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 52,8քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ 1300 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 68640 /վաթսունութ հազար վեց հարյուր քառասուն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արամ Մելիքսեթյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner