Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ ՀՀ Տավուշի մարզպետի 21.04.2021թ. ,,ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 129-Ա որոշմամբ Իջևան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված անտառային նպատակային նշանակության հողերից պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության շարքին փոխանցված հողերից սեփականության իրավունքով օտարելու նպատակով 11-001-0233-0001 ծածկագրով տարածքից առանձնացվել են 0,3066հա, 0,49789հա, 0,11242հա և 0,09858հա մակերեսներով հողամասեր: Հողամասերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասերի սեփականության իրավունքով տրամադրումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, ինչպես նաև չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության14 հունվարի 2010թ. ,,ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 16-Ն որոշման դրույթները անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ հողամասերը սեփականության իրավունքով օտարելու նպատակով: Իջևան hամայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված անտառային նպատակային նշանակության հողերից, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության շարքին փոխանցված հողերից առանձնացված 0,3066հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-001-0233-0001/ սեփականության իրավունքով օտարելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված անտառային նպատակային նշանակության հողերից, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության շարքին փոխանցված հողերից առանձնացված 0,49789հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-001-0233-0001/ սեփականության իրավունքով օտարելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված անտառային նպատակային նշանակության հողերից, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության շարքին փոխանցված հողերից առանձնացված 0,11242հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-001-0233-0001/ սեփականության իրավունքով օտարելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
4. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված անտառային նպատակային նշանակության հողերից, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության շարքին փոխանցված հողերից առանձնացված 0,09858հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-001-0233-0001/ սեփականության իրավունքով օտարելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |