Այսօր: Կիրակի, 18 Ապրիլի 2021թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 47
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 47


Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ /ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ/ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի  առնելով  ՀՀ  ԿԱ  Քաղաքաշինության  պետական  կոմիտեի  07.07.2017թ  N  06/11.2/4033-17  գրությունը  և  հիմք  ընդունելով  ՀՀ  վարչապետի  2009թ  դեկտեմբերի  22-ի  N 1064-Ա  որոշմամբ  ստեղծված  ՀՀ  համայնքների  /բնակավայրերի/  քաղաքաշինական  ծրագրային  փաստաթղթերի  մշակման  աշխատանքները  համակարգող  միջգերատեսչական  հանձնաժողովի  N 92  դրական  եզրակացությունն,  ու  ղեկավարվելով  ,,Տեղական  ինքնակառավարման  մասին,,  ՀՀ  օրենքի  16-րդ  հոդվածի  27-րդ  մասով,  ,,Քաղաքաշինության  մասին,,  ՀՀ  օրենքի    հոդվածով,  ՀՀ  կառավարության  2011թ  դեկտեմբերի  29-ի  N 1920-Ն  որոշմամբ,  ու  համայնքի  ղեկավարի  առաջարկությունը.

      Իջևան  համայնքի  ավագանին  որոշում  է

      1.   Հաստատել  ՀՀ  Տավուշի  մարզի  Իջևան  քաղաքային  համայնքի  (բնակավայրերի)  գլխավոր  հատակագծում  հետևյալ  հողամասերի  նպատակային  և  գործառնական  նշանակության  փոփոխությունը համաձայն  հավելվածի.

Հողամասի  նպատակային  և  գործառնական 

նշանակության  փոփոխությունը

Հողամասի  առկա  նպատակային  և

 գործառնական  նշանակությունը

Փոփոխությունից  հետո  հողամասերի  նպատակային  և  գործառնական  նշանակությունը

1.3173հա,  0.00039հա,  0.093հա,  0.0033հա,    0.00098հա,  0.0012հա,  0.0004հա,  0.0008հա,  0.0007հա,  0.00085հա  մակերեսներով  անտառային   նպատակային  նշանակության  հողեր 

1.3173հա,  0.00039հա,  0.093հա,  0.0033հա,    0.00098հա,  0.0012հա,  0.0004հա,  0.0008հա,  0.0007հա,  0.00085հա  մակերեսներով  էներգետիկայի,  տրանսպորտի,  կապի,  կոմունալ  ենթակառուցվածքների  օբյեկտների  հողերի  նպատակային  նշանակության, 

կոմունալ  ենթակառուցվածքների 

գործառնական  նշանակության

      2. Հետագա  գործառույթներն  իրականացնել  ՀՀ  օրենսդրության  և  նորմատիվատեխնիկական  փաստաթղթերի  պահանջներին  համապատասխան,  մասնավորապես  ապահովելով՝  ՀՀՇՆ  30-01-2014  ,,Քաղաքաշինություն,  քաղաքային  և  գյուղական  բնակավայրերի  հատակագծում  և  կառուցապատում,,  շինարարական  նորմերի  պահանջները: 

      3. ,,Քաղաքաշինության  մասին,,  ՀՀ  օրենքի    հոդվածի  30-րդ  մասով  սահմանված  կարգով  նշված  փոփոխությունն  արտացոլել  համայնքի  ընթացիկ  քաղաքաշինական  քարտեզում  և  ՀՀ  օրենսդրությամբ  սահմանված  կարգով  ապահովել  ՀՀ  կառավարության     2006  թվականի  նոյեմբերի  30-ի  N 1720-Ն  որոշմամբ  հաստատված  գլխավոր  հատակագծում  սույն  որոշումից  բխող  հետևանքները:

      4.   Սույն  որոշումն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական  հրապարակման  օրվան  հաջորդող  օրվանից:  

 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6

(0263)42138

ijevancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner