Համայնքի ավագանին նշում է, որ Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջան սահման Մ4 միջպետական ավտոճանապարհը անցնում է Իջևան համայնքի տարածքով։ 136,1կմ հատվածում գտնվում է քաղաքային շուկան, որը բնակավայրի ամենամարդաշատ ու շատ երթևեկելի հատվածն է։ Երթևեկության անվտանգությունը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել տեղադրել երթևեկությունը կարգավորող լուսացույցներ։
Ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 35-րդ հոդվածի 19-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը Իջևան համայնքի ավագանին որոշում է
1․Տալ հավանություն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի՝ Մ4 միջպետական ավտոճանապարհի /Երևանյան փողոցի/ շուկայամերձ հատվածում երթևեկությունը կարգավորող լուսացույցներ տեղադրելու և համապատասխան գծանշումներ կատարելու առաջարկությանը։
2․Դիմել պետական լիազոր մարմնին առաջարկությունը համաձայնեցնելու կապակցությամբ։
|