Համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող 2008թ. արտադրության ,,Մերսեդես Ս500,, մակնիշի ավտոմեքենան հնացել է, շահագործումը, սպասարկումը կապված է մեծ ծախսերի հետ և մեքենայի հետագա օգտագործումը ֆինանսապես աննպատակահարմար է, ուստի անհրաժեշտություն է առաջացել այն վաճառելու։ ,,Անտ- Ռիելթի,,ՍՊԸ-ի կողմից տրանսպորտային միջոցի արժեքը գնահատվել է 5մլն 300 հազար ՀՀ դրամ։
Հաշվի առնելով վերոհիշյալը համայնքի ղեկավարի պաշտոնակատարը առաջարկություն է ներկայացրել ,,Մերսեդես Ս500,, ավտոմեքենան աճուրդով վաճառելու։
Ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով․ Իջևան համայնքի ավագանին որոշում է
Տալ հավանություն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությանը՝ համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող ,,Մերսեդես Ս500,, մակնիշի 808LL70 պետհամարանիշի ավտոմեքենան 5մլն 300 հազար ՀՀ դրամ մեկնարկային արժեքով ներկայացնել աճուրդային վաճառքի: |