Այսօր: Կիրակի, 18 Ապրիլի 2021թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 9
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 9


Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ /ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ/ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Արդշինբանկ>>  ՓԲԸ-ի  կողմից՝  Իջևան  քաղաքի  Աբովյան  փողոցի  10/13  հասցեի  24.0քմ  մակերեսով  հողամասում,  բանկի  երկրորդ  և  երրորդ  հարկերի  սպասարկման  նպատակով  կառուցված  աստիճանավանդակը,  որի  շինարարական  աշխատանքներն  ավարտվել  են  2011թ,  պետական  գրանցում  կատարելու  ժամանակ,  պարզվել  է,  որ  շինարարությունը  կատարվել  է  նախագծային  փաստաթղթերից  շեղումներով  և  ինքնակամ  կերպով  զբաղեցվել  է  համայնքային  սեփականություն  համարվող  6.09քմ  մակերեսով  բնակավայրերի  նպատակային  և  ընդհանուր  օգտագործման  հողեր  գործառնական  նշանակության  հողամաս  /11-001-0124-0001-01  ծածկագիրով  հողամասի  մի  մաս/:  ՀՀ  կառավարության   2006թ  նոյեմբերի  30-ի  թիվ 1720-Ն  որոշմամբ  հաստատված  Իջևան  քաղաքի  գլխավոր  հատակագծում  նույնպես  հողամասը  նշված  է  նույն  նպատակային  և  գործառնական  նշանակության  հողամաս: Հետևաբար  պետական  գրանցումը  կարող  է  կատարվել    ՀՀ  <<Քաղաքացիական  օրենսգրքի>>  188-րդ  հոդվածի  և  ՀՀ  կառավարության  18.05.2006թ  N912-Ն  որոշման  սահմանված  կարգով  և  միայն հողամասի  գործառնական  նշանակության  փոփոխությունից  հետո::  Ըստ  ներկայացված  տեխնիկական  եզրակացության՝  Աբովյան  փողոցի  10/13  հասցեում  և  համայնքաին  հողամասում  կառուցված  աստիճանավանդակը  համարվում  է  կոնստրուկտիվ  մեկ  միասնական  համակարգ,  իսկ  կրող  տարրերի  վնասվածությունը  զրո  աստիճանի  է: 

        Հաշվի  առնելով  վերոգրյալը  իրավունքի  պետական գրանցում  կատարելու   նպատակով  համայնքի  ղեկավարի  առաջարկությունը՝  ղեկավարվելով  <<Տեղական  ինքնակառավարման  մասին>>  ՀՀ  օրենքի  16-րդ  հոդվածի  27-րդ  մասի,  <<Քաղաքաշինության  մասին>>  ՀՀ  օրենքի    հոդվածի,  ՀՀ  2011թ  դեկտեմբերի  29-ի  N 1920-Ն  որոշման  24-րդ  կետի  3-րդ  և  4-րդ  ենթակետերի  պահանջներով,  ՀՀ  վարչապետի  2009թ  դեկտեմբերի  22-ի  N 1064-Ն  որոշմամբ  ստեղծված  միջգերատեսչական  հանձնաժողովի  նիստի  քննարկմանը  ներկայացնելու  նպատակով

Իջևան  համայնքի  ավագանին  որոշում 

   1. Տալ  համաձայնություն  ՀՀ  Տավուշի  մարզի  Իջևան  քաղաքային  համայնքի  /բնակավայրերի/  գլխավոր  հատակագծի  փոփոխության  նախագծին  /գլխավոր  հատակագիծ/.

 Իջևան  քաղաքի  Աբովյան  փողոցի  թիվ  10/13  հասցեին   կից՝   համայնքի  սեփականություն  համարվող  բնակավայրերի  նպատակային  նշանակության  6.09քմ  մակերեսով  հողամասի  /11-001-0124-0001-01  ծածկագիրով  հողամասի  մի  մաս/   գործառնական  նշանակությունը  ընդհանուր  օգտագործման  հողերից  կազմից  հանելու  և  հասարակական  կառուցապատման  գործառնական  նշանակության  հողամասերի  կազմի  մեջ  փոխադրելուն:  

 
Կողմ (13)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6

(0263)42138

ijevancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner