Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 27
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ /ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ/ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան  համայնքի  վարչական  սահմաններում  ընդգրկված,  11-001-0273-0001 ծածկագրով  հողամասի  մաս  համարվող  2.5 հա  մակերեսով  հողամասը  /Իջևանի  Սպիտակ  լիճ  ջրամբարից  հարավային  հատվածում/  ՀՀ  կառավարության  06.10.2005թ  թիվ  2417-Ն  որոշմամբ  նշված  է  պետական  սեփականություն  հանդիսացող  անտառային  հողեր:  ՀՀ  կառավարության   2006թ  նոյեմբերի  30-ի  թիվ 1720-Ն  որոշմամբ  հաստատված  Իջևան  քաղաքի  գլխավոր  հատակագծում  նույնպես  հողամասը  նշված  է  որպես  անտառային  հողեր:  Ելնելով  համայնքի  շահերից,  նշված  հողամասի  նպատակային  նշանակությունը  նպատակահարմար  է  անտառայինից  փոխադրել  գյուղատնտեսական  նպատակային  և  վարելահող  գործառնական  նշանակության  հողամաս,  և  ղեկավարվելով  <<Տեղական  ինքնակառավարման  մասին>>  ՀՀ  օրենքի  18-րդ  հոդվածի  29-րդ  մասի,  <<Քաղաքաշինության  մասին>>  ՀՀ  օրենքի    հոդվածի,  ՀՀ  2011թ  դեկտեմբերի  29-ի  N 1920-Ն  որոշման  13  և  62  կետերի  պահանջներով՝  ՀՀ  վարչապետի  2009թ  դեկտեմբերի  22-ի  N 1064-Ն  որոշմամբ  ստեղծված  միջգերատեսչական  հանձնաժողովի  նիստում  քննարկելու  համար,  ու  համայնքի  ղեկավարի  առաջարկությունը,

Իջևան  համայնքի  ավագանին  որոշում  է.

        1. Տալ  հավանություն  ՀՀ  Տավուշի  մարզի  Իջևան  քաղաքային  համայնքի  /բնակավայրերի/  գլխավոր  հատակագծի  փոփոխության  նախագծին  /գլխավոր  հատակագիծ/`

        Իջևան  համայնքի  վարչական  սահմաններում  գտնվող  2.5 հա  մակերեսով  հողամասը   /11-001-0273-0001 ծածկագրով  հողամասի  մի  մաս/  պետական  սեփականություն  հանդիսացող  անտառային  հողամասերի  կազմից  հանելու  և  գյուղատնտեսական  նպատակային  նշանակության  հողամասերի  կազմի  մեջ  փոխադրելուն,  գործառնական  նշանակությունը՝ վարելահող:

 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner