Այսօր: Կիրակի, 18 Ապրիլի 2021թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 26
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 26


Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ /ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ/ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի  առնելով,  որ  Իջևան  համայնքի  սեփականություն  հանդիսացող  0.01773հա  մակերեսով  հողամասը  /11-001-0222-0003  ծածկագրով  հողամասի  մի  մաս/  ՀՀ  կառավարության  06.10.2005թ  թիվ  2417-Ն  որոշմամբ  նշված  հողամասը  փոխանցվել  է  Իջևան  համայնքին  է  փոխանցվել  որպես  գյուղատնտեսական  նպատակային  նշանակության  հողամաս՝  գործառնական  նշանակությունը  այլ  հողեր,  և  ՀՀ  կառավարության   2006թ.  նոյեմբերի  30-ի  թիվ 1720-Ն  որոշմամբ  հաստատված  Իջևան  քաղաքի  գլխավոր  հատակագծում  նույնպես  հողամասը  նշված  է  որպես  գյուղատնտեսական  նպատակային  նշանակության  այլ  հողեր: 

       Հաշվի  առնելով  վերոգրյալն  ու  համայնքի  ղեկավարի  առաջարկությունը,  և  ղեկավարվելով  <<Տեղական  ինքնակառավարման  մասին>>  ՀՀ  օրենքի  16-րդ  հոդվածի  27-րդ  մասի,  <<Քաղաքաշինության  մասին>>  ՀՀ  օրենքի    հոդվածի,  ՀՀ  2011թ  դեկտեմբերի  29-ի  N 1920-Ն  որոշման  70-րդ  կետի  պահանջներով՝  ՀՀ  վարչապետի  2009թ  դեկտեմբերի  22-ի  N 1064-Ն  որոշմամբ  ստեղծված  միջգերատեսչական  հանձնաժողովի  նիստի  քննարկմանը  ներկայացնելու  նպատակով,  համայնքի  ավագանին.

ՈՐՈՇՈՒՄ  Է

            1. Տալ  հավանություն  ՀՀ  Տավուշի  մարզի  Իջևան  քաղաքային  համայնքի  /բնակավայրերի/  գլխավոր  հատակագծի  փոփոխության  նախագծին  /գլխավոր  հատակագիծ/`

        Իջևան  համայնքի  սեփականություն  հանդիսացող  0.01773հա  մակերեսով  հողամասը  /11-001-0222-0003  ծածկագրով  հողամասի  մի  մաս/  գյուղատնտեսական  նպատակային  նշանակության  /գործառնական  նշանակությունը  այլ  հողեր/  հողամասերի  կազմից  հանելու  և  բնակավայրերի  նպատակային  նշանակության  հողամասերի  կազմի  մեջ  փոխադրելուն,  գործառնական  նշանակությունը՝ հասարակական  կառուցապատում:

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6

(0263)42138

ijevancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner