Այսօր: Կիրակի, 18 Ապրիլի 2021թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 21
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 21


Զեկ. ՎԱՐԱԶԴԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2017Թ. ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ և ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍԵՐԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ավագանին նշում է, որ  2017թ. բյուջեի եռամսյակային համամասնությունների պահպանման նպատակով և ի կատարումը «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի, 2017թ. հունվարի 1-ից ծնողական վճարները ընդամենը 28320.0 հազ. դրամ համարվում են տեղական վճարներ և որպես եկամտատեսակ պետք է արտահայտվեն համայնքի բյուջեում: Բացի այդ անհրաժեշտություն է առաջացել աղբահանության վարձավճարների գանձման տարեկան առաջադրանքը 2500.0 հազ. դրամ ավելացնելու համար:

Հաշվի առնելով վերոհիշյալը.

Իջևան համայնքի ավագանին  որոշում է.

1.    Իջևան համայնքի 2017թ. բյուջեի եկամտային և ծախսային մասն ավելացնել 30820.0 հազ. դրամ: Եկամտային մասի ավելացված գումարից 28320.0 հազ. դրամ հատկացնել 46.5. բաժնի 900375001550 հաշվին, 2500.0 հազ. դրամ 46.5. բաժնի 900375121499 հաշվին: Բյուջեի ծախսային մասում ավելացված գումարից 14830 դրամ հատկացնել 9.1.1 բաժնի 4511 հոդվածին, այդ թվում՝ թիվ 1 մանկապարտեզին 7000,0 հազ. դրամ, թիվ 5 մանկապարտեզին՝ 3930,0 հազ. դրամ, թիվ 8 մանկապարտեզին՝ 3900,0 հազ. դրամ:

2.    09.05.01 բաժնի 4511 հոդվածին հատկացնել 13490 հազ. դրամ, որից 7620,0 հազ. դրամ «Իջևանի երաժշտական միջնակարգ դպրոց» ՀՈԱԿ-ին՝ 2060,0  հազ. դրամ «Ավանդույթ» ՀՈԱԿ-ին, «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ին՝ 3810,0 հազ. դրամ:

3.    Վերոնշյալ գումարից 400.0 հազ. դրամ հատկացնել 1.1.1 բաժնի 4234 հոդվածին, 60.0 հազ. դրամ 4221 հոդվածին, 2040.0 դրամ 8.4.51. բաժնի 4239 հոդվածին:

4.    Հաստատել 2017թ. տարեկան ճշգրտված բյուջեն 537990.7 հազ. դրամ եկամուտների՝ 538074.5 հազ. դրամ վարչական բյուջեի, 280.9 հազ. դրամ ֆոնդային բյուջեի ընդամենը 538355.4 հազ. դրամ:

Բյուջեի դիֆիցիտը կազմում է 364.7 հազ դրամ, որի ծածկմանն է ուղղված 364.7 հազ դրամ տարեսկզբի ազատ մնացորդը, այդ թվում ՝ 83.8 հազ դրամ վարչական, 280.9 հազ դրամ ֆոնդային բյուջեի մասով:

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԱԶԴԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6

(0263)42138

ijevancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner