Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 սեպտեմբերի 2020 թ.

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԵՏԱՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ, ԹԻՎ 15/44 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 513,62ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 513,62ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՕՐԻՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի, թիվ 15/44 հասցեում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող  513,62քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Նարղուշ Վոլոդի Սարհատյանի  կողմից ինքնակամ կերպով կառուցված   513,62քմ  արտաքին  մակերեսով  արտադրամասի շինությունը ճանաչվել է  օրինական  համայնքային  սեփականություն  /վկայական  թիվ 18092020-11-0023/:

    Անհրաժեշտություն է  առաջացել   օրինական  համայնքային  սեփականություն  հանդիսացող   կառուցված  513,62քմ  արտաքին  մակերեսով  արտադրամասի շինությունը, իր  զբաղեցրած   513,62քմ մակերես  հողամասով  վաճառել  կառույցն  իրականացրած Նարղուշ Վոլոդի Սարհատյանին:                                             

   Արտադրամասի շինության զբաղեցրած 513,62քմ մակերեսով հողամասը և  ինքնակամ  կերպով  կառուցված     513,62քմ  արտաքին  մակերեսով  արտադրամասի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,  չեն  դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված  հողամասերի  շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն  առաջացնում  սերվիտուտ:

  Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  թիվ 35  կետի գ/ ենթակետի,  ՀՀ  քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի    պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

        1.Վաճառել կառույցն իրականացրած, քաղաքացի՝ Նարղուշ Վոլոդի Սարհատյանին գնման  նախապատվության  իրավունքով  /ուղղակի  վաճառք/,    Իջևան քաղաքի,  Մետաղագործների փողոցի, թիվ 15/44 հասցեում  գտնվող  համայնքային  սեփականություն  հանդիսացող 513,62քմ  մակերեսով  հողամասը,  1քմ՝   1242 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով   637917/վեց հարյուր երեսունյոթ  հազար ինը  հարյուր տասնյոթ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ 513,62քմ  արտաքին  մակերեսով արտադրամասի շինությունըմ  1քմ՝  2600 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝ 1335412 /մեկ միլիոն երեք հարյուր երեսունհինգ  հազար չորս հարյուր տասներկու/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արամ Մելիքսեթյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner