Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 38
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2014 թվականի N_
1. ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԱՐ-ԴՈՍԻ ՓՈՂՈՑԻ ՄԵԿ ՀԱՏՎԱԾԸ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Իջևան  համայնքի  ղեկավարին  և ավագանուն են  դիմել  Տավուշի մարզի ոստիկանության վետերանների խորհուրդը, Հայրենական մեծ պատերազմի և աշխատանքի վետերանների խորհուրդը, ինչպես նաև Նար-Դոսի փողոցի մի շարք բնակիչներ՝ մեր համաքաղաքացի, ոստիկանության զոհված կապիտան Հայկ Մուշեղի Ղալումյանի անվամբ՝  Իջևան քաղաքի Նար-Դոսի փողոցի մեկ հատվածը անվանափոխելու և իր հայրական տան պատին հուշատախտակ փակցնելու խնդրանքով: Ոստիկանության կապիտան Հայկ Մուշեղի Ղալումյանը դեռևս աշխատանքի ընթացքում արժանացել է գերազանց ծառայության մեդալի, բազմաթիվ խրախուսանքների և շնորհակալագրերի, իսկ ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնազոհության ու խիզախության համար հետմահու պարգևատրվել է 2-րդ աստիճանի ,,Մարտական խաչ,, շքանշանով և ՀՀ ոստիկանության բարձրագույն պարգևի՝ ,,Սխրագործության համար,, մեդալի: Հայկ Մուշեղի Ղալումյանի հերոսական սխրանքը բազմիցս լուսաբանվել է լրատվական միջոցներով, նրա անունը հավերժացված է ՀՀ ոստիկանության ակադեմիայի հուշակոթողին, գրանցված է հուշամատյանում: Իջևան համայնքի ղեկավարը առաջնորդվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 15-րդ կետի պահանջներով համայնքի ավագանու քննարկմանը և հաստատմանն է ներկայացնում Իջևան քաղաքի Նար-Դոսի փողոցի մեկ հատվածը, ըստ կից ներկայացվող հատակագծի՝ Հայկ Մուշեղի Ղալումյանի անվամբ անվանափոխելու և իր հայրական տան պատին հուշատախտակ փակցնելու առաջարկությունը:

  Ղեկավարվելով,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջներով

            

 

1.Տալ հավանություն Իջևան քաղաքի Նար-Դոսի փողոցի մեկ հատվածը, ըստ կից ներկայացվող հատակագծի՝ Հայկ Մուշեղի Ղալումյանի անվամբ անվանափոխելու և իր հայրական տան պատին հուշատախտակ փակցնելու առաջարկությանը:

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner