Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 139
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 սեպտեմբերի 2019 թ.

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 06.10.2005Թ. ԹԻՎ 2417-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ 11-001-0117-0001-01 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՑ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 19,8ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքաշինական նպատակներով   Իջևան  քաղաքի Երիտասարդական փողոցում  առանձնացվել է 19,8քմ մակերեսով հողամաս:  Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին  փոխանցված  բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0117-0001-01/:                                                                                                                      

Անհրաժեշտություն է առաջացել նշված հողամասից առանձնացնել 19,8քմ մակերեսով մաս և  տալ հասցեավորում:

    Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2005թ.  դեկտեմբերի  29-ի  թիվ  2387-Ն  որոշման  պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

 

1.ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշմամբ,  Իջևան համայնքին  փոխանցված՝ բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-001-0117-0001-01/, Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցում առանձնացնել 19,8քմ մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:                           

 2.Իջևան  քաղաքի Երիտասարդական փողոցում  առանձնացված 19,8քմ մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0117-0001-01/   տալ  հետևյալ  հասցեավորումը՝

Տավուշի  մարզ,  քաղաք  Իջևան Երիտասարդական  փողոց, թիվ 14/72:                          

 

 3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արամ Մելիքսեթյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner