Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 181
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 օգոստոսի 2020 թ.

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԼԲՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 06.10.2005Թ. ԹԻՎ 2417-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ 11-001-0110-0060 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՅԼ ՀՈՂԵՐ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՑ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 19,8ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքաշինական նպատակներով   Իջևան  քաղաքի Բլբուլյան փողոցում  առանձնացվել է 19,8քմ մակերեսով հողամաս:  Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին  փոխանցված  բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0110-0060/:                                                                                                                     

Անհրաժեշտություն է առաջացել  նշված հողամասից առանձնացնել 19,8քմ մակերեսով մաս, փոխել գործառնական նշանակությունը և  տալ հասցեավորում:

    Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2005թ.  դեկտեմբերի  29-ի  թիվ  2387-Ն  որոշման  պահանջներով՝

 

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

 

1.ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշմամբ,  Իջևան համայնքին  փոխանցված՝ բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-001-0110-0060/, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում,  առանձնացնել  19,8քմ մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:                          

 2.Իջևան  քաղաքի Բլբուլյան փողոցում  առանձնացված  19,8քմ մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0110-0060/   տալ  հետևյալ  հասցեավորումը՝

Տավուշի  մարզ,  քաղաք  Իջևան Բլբուլյան  փողոց, թիվ 96/77:

3. Իջևան  քաղաքի   Բլբուլյան  փողոց, թիվ 96/77  հասցեում գտնվող 19,8քմ մակերեսով հողամասը հանել  բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողերի շարքից և դասել բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողերի շարքին /ծածկագիր 11-001-0110-0060/:                          

 4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արամ Մելիքսեթյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner