Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 սեպտեմբերի 2018 թ.

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԱՎՐԻԶՅԱՆ ՓՈՂՈՑԻ, ԹԻՎ 43 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 287,7ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԻՑ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝  Մարիետա Արշավիրի Մանուչարյանը՝ ծնված 03.10.1937թ., որ  ըստ  անհատական բնակելի տան տեխնիկական անձնագրի՝ տրված 15.11.1985թ., Իջևան քաղաքի, Թավրիզյան փողոցի,  թիվ 43 հասցեում գտնվող բնակելի տան սպասարկման և շահագործման համար հատկացված հողամասի օրինական չափը կազմում է 700,0քմ, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 987,7քմ,  ուստի դիմել է, որ մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար հատկացված օրինական 700.0քմ մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող, սահմանազատված 287,7քմ մակերեսով չկառուցապատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1963թ. կառուցված 17,57քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի մասի, 1965թ. կառուցված 4,19քմ արտաքին մակերեսով աստիճանավանդակի,1993թ. կառուցված 2,22քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի զուգարանի,1995թ. կառուցված 8,59քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի մառանի, 6,9քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի հարթակի, 42,74քմ արտաքին մակերեսով շվաքարանի, 1998թ. կառուցված 21,13գծմ երկարությամբ, 1,4գծմ բարձրությամբ պարիսպի  իրավական կարգավիճակի որոշման   խնդրանքով /ծածկագիր 11-001-0061-0005/:

   Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքային սեփականություն հանդիսացող, սահմանազատված 287,7քմ մակերեսով չկառուցապատված հողամասը, 17,57քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի մասը,  4,19քմ արտաքին մակերեսով աստիճանավանդակը, 2,22քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի զուգարանը, 8,59քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի մառանը, 6,9քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի հարթակը, 42,74քմ արտաքին մակերեսով շվաքարանը, 21,13գծմ երկարությամբ, 1,4գծմ բարձրությամբ պարիսպը  կառուցված չեն և   չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի  1-ին և 2-րդ հոդվածների  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

 

 1.Վերականգնել Մարիետա Արշավիրի Մանուչարյանի  սեփականության իրավունքը Իջևան քաղաքի Թավրիզյան փողոցի,  թիվ 43  հասցեում գտնվող,  համայնքային սեփականություն հանդիսացող, սահմանազատված 287,7քմ մակերեսով չկառուցապատված հողամասի և 17,57քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի մասի,  4,19քմ արտաքին մակերեսով աստիճանավանդակի, 2,22քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի զուգարանի, 8,59քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի մառանի, 6,9քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի հարթակի, 42,74քմ արտաքին մակերեսով շվաքարանի,  21,13գծմ երկարությամբ, 1,4գծմ բարձրությամբ պարիսպի     նկատմամբ /ծածկագիր 11-001-0061-0005/: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner