Այսօր: Կիրակի, 18 Ապրիլի 2021թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 18Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 18Ա


Զեկ. ԲՈՐԻՍ ԹԱՆԱՆՅԱՆ

ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ավագանին նշում է, որ համայնքի տարածքում գործող կրթության, մշակույթի և սպորտի բնագավառի համայնքային ենթակայության 10 հիմնարկների աշխատանքների կազմակերպումը բարելավելու, նրանց գործունեությունը վերահսկելու, երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը արդյունավետ կազմակերպելու, համայնքի զինապարտների և զինակոչիկների հետ տարվող աշխատանքը, զորակոչի և զորահավաքների կազմակերպումը, ինչպես նաև բնակչության քաղաքացիական պաշտպանության դրվածքը բարելավելու համար անհրաժեշտություն է առաջացել համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնում կատարել փոփոխություն՝ 2-րդ կարգի մասնագետի մեկ հաստիքը կրճատել և փոխարենը ավելացնել գլխավոր մասնագետի մեկ հաստիք, կրճատել աշխատակազմի 1-ին կարգի մասնագետի երկու հաստիքներ և ավելացնել աշխատակազմի գլխավոր մասնագետի երկու հաստիքներ:

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 26-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով

Իջևան համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն 1-2 հավելվածները:

2. Ուժը կորցրած ճանաչել Իջևանի քաղաքային համայնքի ավագանու 18 հունվարի 2017թ. «Իջևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 02 որոշումը՝ քաղաքապետարանի մասով:

3.Իջևան համայնքի ղեկավարին` Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին:

4.Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերն ուժի մեջ են մտնում Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԲՈՐԻՍ ԹԱՆԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(20.35 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6

(0263)42138

ijevancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner