Այսօր: Կիրակի, 18 Ապրիլի 2021թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 42
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 42


Զեկ. ՎԱՐԱԶԴԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2017Թ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին»ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» 16.12.2016թ. ՀՀ օրենքի  12-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ, 15-րդ, 17-րդ, 18-րդ կետերի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ կետի պահանջներով.  

Իջևանի համայնքի ավագանին  որոշում  է.

     Հաստատել Իջևան համայնքի տեղական տուրքերի դրույքաչափերը:

1. Հեղուկվառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված  նավթային գազերի մանրածախ առևտրի  կետերում հեղուկ վառելիքի և /կամ/ սեղմված բնական  կամ հեղուկացված  նավթային գազերի  և տեխնիկական հեղուկների  վաճառքիթույլտվությանհամարտեղականտուրքօրացույցային տարվա  համար  200000 դրամ:

2. Խանութներում, կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և ծառայության օբյեկտերում վաճառքի թույլտվության համար  տեղական տուրք օրացույցային տարվա  համար սահմանվում է 60000 դրամ:

3. ՀՀ համայնքների խորհրդանիշերը /զինանշան, անվանում և այլ/ որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության համար օրացույցային տարվա համար 100000 դրամ:

4. Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի /հրաժեշտի/ ծիսակատարության ծառայությունների իրականացման և /կամ/ մատուցման թույլտվության օրացույցային տարվա համար 500000 դրամ:

5. Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար, օրացույցային տարվա համար

ա/3 հա-ից 5հա մակերես ունեցող գերեզմանատների համար  2500.000 դրամ

բ/ 5հա-ից մինչև 7հա մակերես ունեցող գերեզմանատների համար 5.000.000 դրամ

գ/ 7հա-ից մինչև 10հա մակերես ունեցող գերեզմանատների համար 7.000.000 դրամ

դ/ 10հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար 10.000.000 դրամ:

 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԱԶԴԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6

(0263)42138

ijevancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner