Համայնքի ավագանին նշում է, որ Իջևան քաղաքի Այգեստան փողոցում 400.0քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0144-0122 հողամասը կադաստրային քարտեզում արտացոլված է, որպես ֆիզիկական անձանց պատկանող բնակելի կառուցապատման հողամաս, սակայն որևէ անձի անվամբ հաշվառված չէ և դրա նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք գրանցված չէ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով. Իջևան համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Իջևան քաղաքի Այգեստան փողոցում 400.0քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0144-0122 հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն: |