Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Կարեն Խուդավերդյանը, վարձակալության իրավունքով, ավտոտնակ կառուցելու նպատակով իրեն հատկացված, Իջևան քաղաքի Անկախության փողոցում գտնվող 19,8քմ մակերեսով հողամասի նկատմամբ իր վարձակալության իրավունքը /վարձակալության պայմանագիր՝ սեղանամատյան թիվ 529, կնքված՝ 14.02.2007թ., վկայական թիվ 0091155/ օտարելուն համաձայնություն տալու խնդրանքով:
Ղեկավարվելով,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածի պահանջներով Իջևան համայնքի ավագանին որոշում է
1.Տալ համաձայնություն՝ Իջևան քաղաքի Անկախության փողոցում գտնվող 19,8քմ մակերեսով հողամասի նկատմամբ քաղաքացի՝ Կարեն Խուդավերդյան վարձակալության իրավունքը /վարձակալության պայմանագիր՝ սեղանամատյան թիվ 529, կնքված՝ 14.02.2007թ., վկայական թիվ 0091155/ օտարելուն: |