Այսօր: Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 07
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ /ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ/ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ 11-001-0247-0001 ծածկագրով հողամասի մաս համարվող 0.1344հա մակերեսով հողամասը ՀՀ կառավարության 06.10.2005թ թիվ 2417-Ն որոշմամբ նշվել է պետական սեփականություն հանդիսացող անտառային հողեր և ՀՀ կառավարության 2006թ նոյեմբերի 30-ի թիվ 1720-Ն որոշմամբ հաստատված Իջևան քաղաքի գլխավոր հատակագծում նույնպես հողամասը նշված է որպես անտառային հողեր, և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 27-րդ մասի, <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 〖14〗^3 հոդվածի, ՀՀ 2011թ դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 70-րդ կետի պահանջներով՝ ՀՀ վարչապետի 2009թ դեկտեմբերի 22-ի N 1064-Ն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում քննարկելու համար, ու համայնքի ղեկավարի առաջարկությունը

Իջևան համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ հավանություն ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքային համայնքի /բնակավայրերի/ գլխավոր հատակագծի փոփոխության նախագծին /գլխավոր հատակագիծ/`

Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող 0.1344հա մակերեսով հողամասը /11-001-0247-0001 ծածկագրով հողամասի մի մաս/ պետական սեփականություն հանդիսացող անտառային հողամասերի կազմից հանելու և բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերի կազմի մեջ փոխադրելուն, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner