Իջևան համայնքի ավագանին նշում է, որ Տավուշի  մարզպետարանը 06.05.2019թ թիվ 01/02582-2019  գրությամբ առաջարկել է համայնքի ավագանու  նիստում քննարկել  Մ-4 Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի Իջևան համայնքի շուկայի  հատվածում երթևեկության կարգավորման առաջարկությունների փաթեթը /կցվում է/: 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական  տեխնոլոգիաների  նախարարությունը ներկայացրել է ՀՀ ոստիկանության  ,,Ճանապարհային ոստիկանություն,, ծառայության  եզրակացությունը, որի համաձայն առաջարկվում է  միջպետական ճանապարհի վերոնշյալ հատվածում երթևեկությունը կազմակերպել ,,առաջարկ-2,, սխեմայով: 
Քննարկելով առաջարկների փաթեթը և ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի  35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով 1.Մ-4 Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի Իջևան համայնքի շուկայի հատվածում երթևեկության կարգավորման առաջարկությունների փաթեթը ներկայացնել հանրային քննարկման՝ լավագույն տարբերակը որոշելու համար: Հանրային քննարկումների արդյունքում փաթեթում չընդգրկված այլ տարբերակ առաջարկելու դեպքում դիմել լիազոր մարմնին այն համաձայնեցնելու համար: 
   |