| Համայնքի ավագանին նշում է, որ 2017թ պետբյուջեի հաստատումից հետո hամայնքի բյուջեի եկամտային և ծախսային մասում ավելացվել է տարեսկզբի ազատ մնացորդի գումարը՝ 83.8 հազ.դրամ վարչական, 280,9 հազ.դրամ ֆոնդային բյուջեի մասով: Ղեկավարվելով ՏԻՄ ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետով Իջևան համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել քաղաքապետի կողմից ներկայացված 2017թ տարեկան ճշգրտված բյուջեի նախագիծը 507170.7 հազ դրամ եկամուտների և 507254,5 հազ դրամ վարչական բյուջեի, 280,9 հազ դրամ ֆոնդային բյուջեի, ընդամենը 507535.4 հազ դրամ ծախսերի գծով /Հավելված 1 և 2/: Բյուջեի դիֆիցիտը կազմում է 364.7 հազ դրամ, որի ծածկմանն է ուղղված 364.7 հազ դրամ տարեսկզբի ազատ մնացորդը, այդ թվում ՝ 83.8 հազ դրամ վարչական, 280.9 հազ դրամ ֆոնդային բյուջեի մասով: |