Համայնքի ավագանու 23.05.2019թ. ,,Քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինություններ և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին'' թիվ38 որոշման համաձայն 2019թ օգոստոսի 12-ին կայացել է կառուցապատման իրավունքով հողամասի տրամադրման մրցույթ:
Հիմք ընդունելով մրցույթի արդյունքները և ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 76-րդ, 77-րդ և 78-րդ հոդվածների և ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման, թիվ 53 կետի դրույթներով, ինչպես նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ հողամասը գտնվում է ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված տարածքներում.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել 12.08.2019թ. կայացած հողամասի տրամադրման մրցույթի եզրափակիչ արձանագրությունները համաձայն` ներքոհիշյալ աղյուսակի
ՀՀ |
Արձ.N |
Հաղթողի անունը, ազգանունը |
Հողամասի հասցեն |
Մակերեսը՝ քմ |
Տարեկան վարձավճարի գինը՝ դրամ |
Ժամկետը՝ տարի |
Նպատակը |
2 |
1 |
Արմեն Ռաֆիկի Սիրունյան |
Ուսանողական փողոց, թիվ29/9 |
2008.9 |
37669 |
99 |
Հասարակական սպասարկման օբյեկտ
|
2. Հանձնարարել քաղաքապետարանի տարածքային զարգացման և քաղաքաշինության բաժնին /Ա. Այդինյան/ կազմել հողահատկացման փաստաթղթեր և մրցույթի հաղթողի հետ կապել հողամասի կառուցապատման իրավունքով օգտագործման պայմանագիր: