Այսօր: Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2019թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 222
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 495
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, (0263)42138, ijevancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 սեպտեմբերի 2019 թվականի N 495

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԼԲՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑԻ, 7-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ, ԹԻՎ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 200,0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԻՑ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Արծրուն Մուշեղի Զուրաբյանը՝ ծնված 12.04.1966թ., որ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի, /սեղանամատյան թիվ 1183, տրված 09.12.2015թ./ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի, 7-րդ նրբանցք, թիվ 2 հասցեում սեփականության իրավունքով ձեռք է բերել բնակելի տուն իր զբաղեցրած հողամասով, որի օրինական մակերեսը համաձայն անհատական բնակելի տան տեխնիկական անձնագրի տրված 04.09.1984թ., կազմում է 800,0քմ: Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1300,0քմ, ուստի դիմել է, որ մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված օրինական 800,0քմ մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող 300,0քմ մակերեսով և 300,0քմ-ից ավել 200,0քմ մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասերի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1950թ. կառուցված 93,72քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի, 41,8քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի բաց պատշգամբի, 7,47քմ և 17,01քմ արտաքին մակերեսներով բնակելի տան 1-ին հարկի մասերի, 1986թ. կառուցված բնակելի տան 1-ին հարկում 3/երեք/ հատ պատուհանի բացվածքների, 26,86քմ արտաքին մակերեսով անասնաշենքի, 4,83քմ արտաքին մակերեսով փռան, 4,0քմ արտաքին մակերեսով փռան ծածկի, 2000թ. կառուցված 57,8քմ արտաքին մակերեսով ծածկի, 23,22քմ արտաքին մակերեսով հավանոցի իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0140-0009/:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքային սեփականություն հանդիսացող 300,0քմ մակերեսով և 300,0քմ-ից ավել 200,0քմ մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասերը և 93,72քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկը, 41,8քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի բաց պատշգամբը, 7,47քմ և 17,01քմ արտաքին մակերեսներով բնակելի տան 1-ին հարկի մասերը, բնակելի տան 1-ին հարկում 3/երեք/ հատ պատուհանի բացվածքները, 26,86քմ արտաքին մակերեսով անասնաշենքը, 4,83քմ արտաքին մակերեսով փուռը, 4,0քմ արտաքին մակերեսով փռան ծածկը, 57,8քմ արտաքին մակերեսով ծածկը, 23,22քմ արտաքին մակերեսով հավանոցը կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՝՝60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածների պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Վերականգնել քաղաքացի՝ Արծրուն Մուշեղի Զուրաբյանի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի, 7-րդ նրբանցք, թիվ 2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 300,0քմ մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասի, 93,72քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի, 41,8քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի բաց պատշգամբի, 7,47քմ և 17,01քմ արտաքին մակերեսներով բնակելի տան 1-ին հարկի մասերի, բնակելի տան 1-ին հարկում 3/երեք/ հատ պատուհանի բացվածքների, 26,86քմ արտաքին մակերեսով անասնաշենքի, 4,83քմ արտաքին մակերեսով փռան, 4,0քմ արտաքին մակերեսով փռան ծածկի, 57,8քմ արտաքին մակերեսով ծածկի, 23,22քմ արտաքին մակերեսով հավանոցի նկատմամբ /ծածկագիր 11-001-0140-0009/:

2.Վաճառել քաղաքացի՝ Արծրուն Մուշեղի Զուրաբյանին Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի, 7-րդ նրբանցք, թիվ 2 հասցեում գտնվող 300,0քմ-ից ավել օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող 200,0քմ մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասը, ուղղակի վաճառքով 1քմ 1242 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 248400 /երկու հարյուր քառասունութ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով /ծածկագիր 11-001-0140-0009/:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner