Այսօր: Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 231
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1293
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2025 թվականի N 1293

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔ, ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 64/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՎՈՂ 0.0727ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Գեղամ Վոլոդյայի Մատինյանը և Արփինե Գառնիկի Պողոսյանը,  Իջևան համայնքի, Իջևան քաղաքի, Նալբանդյան փողոցի, թիվ64/4 հասցեում գտնվող և իրենց պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.0727հա մակերեսով  հողամասին /վկայական թիվ20122024-11-0019, ծածկագիր 11-001-0181-0006/ ընդլայնման նպատակով տարածք հատկացնելու խնդրանքով /դիմում թիվ4112, 16.10.2025թ./: Նշված տարածքին կից, բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ՝ գոյություն ունի 0.0041հա մակերեսով չկառուցապատված հողամաս, որի նկատմամբ գրանցված է Իջևան համայնքի սեփականության իրավունքը /վկայական թիվ 03072025-11-0046, ծածկագիր 11-001-0181-0135/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Նալբանդյան փողոցի, թիվ20/2 հասցեով: Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի,  Նալբանդյան փողոցի, թիվ20/2 հասցեում գտնվող 0.00411 հա մակերեսով  հողամասը  չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքում, նախատեսված չէ այլ նպատակային կամ այլ գործառնական նշանակության համար, որպես առանձին միավոր  հնարավոր չէ տրամադրել աճուրդային կարգով:

Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ  կառավարության ,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման, կառուցման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին,, 12.04.2001թ. թիվ 286 որոշման 4-րդ գլխի, 20-րդ կետի, գ/ ենթակետի, 04.06.2020թ. թիվ 1023-Ն, ,,Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին,, ՀՀ օրենքի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 66-րդ հոդվածի  թիվ 8 կետի դրույթներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Նալբանդյան փողոցի, թիվ64/4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով  Գեղամ Վոլոդյայի Մատինյանին և Արփինե Գառնիկի Պողոսյանին պատկանող,  բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.0727հա մակերեսով  հողամասին /վկայական թիվ20122024-11-0019, ծածկագիր 11-001-0181-0006/ կից՝  Տավուշի մարզ, Իջևան համայնք,  Իջևան քաղաքի, Նալբանդյան փողոցի, թիվ20/2 հասցեում գտնվող 0.00411հա մակերեսով բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը  /վկայական թիվ 03072025-11-0046, ծածկագիր 11-001-0181-0135/, ընդլայնման կարգով /ուղղակի վաճառքով/ տրամադրել Գեղամ Վոլոդյայի Մատինյանին և Արփինե Գառնիկի Պողոսյանին  ուղղակի վաճառքով և հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ անշարժ գույքը գտնվում է ՀՀ տարածագնահատման 11-րդ գոտում, այն վաճառել 1քմ 4441,8  ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝  182558 /մեկ հարյուր ութսուներկու հազար հինգ հարյուր հիսունութ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:

2.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Նալբանդյան փողոցի, թիվ64/4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գեղամ Վոլոդյայի Մատինյանին և Արփինե Գառնիկի Պողոսյանին պատկանող, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.0727հա մակերեսով  հողամասին /վկայական թիվ20122024-11-0019, ծածկագիր 11-001-0181-0006/ կից՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք,  Իջևան քաղաքի, Նալբանդյան փողոցի, թիվ20/2 հասցեում գտնվող 0.00411հա մակերեսով բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս  /վկայական թիվ 21082025-11-0048, ծածկագիր 11-001-0043-0199/, ընդլայնված  անշարժ գույքին  տալ  հետևյալ  հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Նալբանդյան փողոցի, թիվ64/4:

3.Քաղաքացիներ՝ Գեղամ Վոլոդյայի Մատինյանի և Արփինե Գառնիկի Պողոսյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի  պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման: Մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:


ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner