Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արշալույս Ավետիքի Աբազյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.131հա մակերեսով հողամասին հասցեավորում տրամադրելու խնդրանքով / ծածկագիր 11-057-0005-0003, վկայական թիվ 21102025-11-0038/:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով:
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. ՀՀ Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.131հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-057-0005-0003, վկայական թիվ 21102025-11-0038/ տալ հետևյալ հասցեավորումը. ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սարիգյուղ 4-րդ փողոց, 6-րդ նրբանցք, 5 հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: