Այսօր: Շաբաթ, 1 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 26
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ /ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ/ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

08.11.2005թ  ՀՀ  Տավուշի  մարզի  Գաձաքար  համայնքի  զեկավարի  որոշմամբ  ,,Ղ-Տելեկոմ,,  /այժմ ,,ՎիվաՍել-ՄՏՍ,,/  ՓԲԸ-ին  վարձակալության  իրավունքով  /50  տարի  ժամկետով/  հատկացվել  է  200.0քմ  հողատածք՝  բջջային  հիմնական  կայանի  կառուցման  նպատակով:  Կնքվել  է  հողամասի  վարձակալության  պայմանագիր,  որը  ստացել  իրավունքի  պետական  գրանցում  /վկայական  00991023/:  Հողամասում  բջջային  կայանը  կառուցված  է:  ՀՀ  կառավարության  2005թ.  հոկտեմբերի 6-ի  N 2417-Ն  որոշմամբ  նշված  հողատարածքը  փոխանցվել  է  Իջևան  համայնքին  և  ընդգրկված  է  11-001-00229-0003-01  ծածկագրով  հողամասի  մեջ,  որը  համարվում  է  անտառային  նպատակային  նշանակության  հողամաս:  2006թ  նոյեմբերի  30-ի  թիվ 1720-Ն  որոշմամբ  հաստատված  Իջևան  քաղաքի  գլխավոր  հատակագծում  նույնպես  հողամասը  նշված  է  նույն  նպատակային  նշանակության  հողամաս:

         Հետևաբար  անհրաժեշտություն  է  առաջացել  կատարել  հողամասի  նպատակային  և  գործառնական  նշանակության  համապատասխան  փոփոխություն՝  դրա  օգտագործմանը  համապատասխան,  Իջևան  համայնքի  և  ,,ՎիվաՍել-ՄՏՍ,,  ՓԲԸ-ի  միջև    վարձակալության  իրավունքի  պայմանակգրի  վերակնքման  նպատակով:     

        Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  հողամասի  նպատակային  նշանակությունը,  որպես  էներգետիկայի,  կապի,  տրանսպորտի  և  կոմունալ  ենթակառուցվածքների  օբյեկտների  հողեր,  իսկ  գործառնական  նշանակությունը, որպես  կապի,  փոխելու  անհրաժեշտությունը,  և  ղեկավարի  առաջարկությունը՝  ղեկավարվելով  ,,Տեղական  ինքնակառավարման  մասին,,  ՀՀ  օրենքի  18-րդ  հոդվածի  29-րդ  մասի,  ,,Քաղաքաշինության  մասին,,  ՀՀ  օրենքի    հոդվածի,  ՀՀ  2011թ  դեկտեմբերի  29-ի  N 1920-Ն  որոշման  11-րդ  կետի   պահանջներով,  ՀՀ  վարչապետի  2009թ  դեկտեմբերի  22-ի  N 1064-Ն  որոշմամբ  ստեղծված  միջգերատեսչական  հանձնաժողովի  նիստի  քննարկմանը  ներկայացնելու  նպատակով,  համայնքի  ավագանին.

Իջևան համայնքի ավագանին որոշում է

        1. Տալ  համաձայնություն  ՀՀ  Տավուշի  մարզի  Իջևան  քաղաքային  համայնքի  /բնակավայրերի/  գլխավոր  հատակագծի  փոփոխության  նախագծին  /գլխավոր  հատակագիծ/.

       ՀՀ  Տավուշի  մարզի  Գաձաքար  համայնքի  կողմից  08.11.5005թ  ,,Ղ-Տելեկոմ,,  /այժմ  ,,ՎիվաՍել-ՄՏՍ,,/  ՓԲԸ-ին  վարձակալության  իրավունքով  տրամադրված  /վկայական  00991023/,  իսկ  այժմ  Իջևան  համայնքի  վարչական  սահմաններում  գտնվող  11-001-00229-0003-01  ծածկագրով  հողամասի  մի  մաս  համարվող  և  բջջային  հիմնական  կայանով  զբաղեցված,  200.0քմ  մակերեսով  անտառային  նպատակային  նշանակության  հողամասի  նպատային  նշանակությունը,  որպես  էներգետիկայի,  կապի,  տրանսպորտի  և  կոմունալ  ենթակառուցվածքների  օբյեկտների  հողերի  կազմի  մեջ  փոխադրելուն,  իսկ  գործառնական  նշանակությունը, որպես  կապի:

 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner