Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 307
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 հոկտեմբերի 2025 թ.

18.09.2025Թ. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԻՎ 1147 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտություն է առաջացել համայնքի ղեկավարի 18.09.2025թ. թիվ 1147 որոշման մեջ կատարել փոփոխություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 Համայնքի ղեկավարի 18.09.2025թ. թիվ 1147 որոշումը կարդալ.

,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻԳՅՈՒՂ  ՍԱՐԻԳՅՈՒՂ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 16/2 ՀԱՍՑԵՈՒՄ  ԳՏՆՎՈՂ 0.08ՀԱ  ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին Է դիմել Գևորգ Թելմանի Հարությունյանը և հայտնել, որ անհրաժեշտություն է առաջացել սեփականության իրավունքով իրեն պատկանող Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Սարիգյուղ 2-րդ փողոց 16/2 հասցեում գտնվող հողամասի /ծածկագիր 11-057-0105-0004/ գործառնական նշանակության փոխելու խնդրանքով: Ըստ որակավորում ունեցող անձի եզրակացության,  11-057-0105-0004 ծածկագրով հողամասի չափագրումից պարզվել է , որ քարտեզում առկա է շենք-շինություն, որն ապամոնտաժվել է և գոյություն չունի և բնակավայրերի բնակելի կառուցապատումից փոխադրել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի շարքին:

Հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ  ,,ՀողաՀյին օրենսգրքի,,  թիվ 43 հոդվածի 3-րդ կետի պահանջներով և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջները.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.11-057-0105-0004 ծածկագրով 0.08հա մակերեսով հողամասը բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությունից փոխադրել բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման հողերի շարք:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner